https://arm.sputniknews.ru/20260903/pahanjum-em-azat-ardzakel-hhum-pahvvogh-bvolvor-qaghbantarkjalnerin-ara-abrahamjan-106441769.html
Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ–ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան
Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ–ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան
Sputnik Արմենիա
Ըստ գործարարի` իշխանության հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչներին ահաբեկում ու հետապնդում են։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T17:54+0400
2026-09-03T17:54+0400
2026-09-03T18:07+0400
արա աբրահամյան
գագիկ ծառուկյան
գործարար
հայտարարություն
դատ
կալանք
ռուսաստանի հայերի միություն
https://cdn.am.sputniknews.ru/img/895/80/8958038_0:0:1601:901_1920x0_80_0_0_37a9506bae0701c79afbc0f14e3e5345.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել` պահանջելով ազատ արձակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը փոխելու կամ երկարաձգելու հարցով դատական նիստը։Ըստ Աբրահամյանի` բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտելը։ Քաղաքական դրդապատճառներով իրականացված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի խաթարմանը։Աբրահամյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ կատարել Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, տասնյակ հազարավոր ընտանիքների ապահովել է աշխատանքով։Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեԱնդրադառնալով այն հանգամանքին, որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում` Աբրահամյանը շեշտել է, որ այդպիսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը։Ըստ գործարարի` ՀՀ վարչապետը փորձում է նաև թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/895/80/8958038_104:0:1483:1034_1920x0_80_0_0_ddae49b3b75ee967c64dabd43bb232a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա աբրահամյան, գագիկ ծառուկյան, գործարար, հայտարարություն, դատ, կալանք, ռուսաստանի հայերի միություն
արա աբրահամյան, գագիկ ծառուկյան, գործարար, հայտարարություն, դատ, կալանք, ռուսաստանի հայերի միություն
Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ–ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան
17:54 03.09.2026 (Թարմացված է: 18:07 03.09.2026) Ըստ գործարարի` իշխանության հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչներին ահաբեկում ու հետապնդում են։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել` պահանջելով ազատ արձակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը փոխելու կամ երկարաձգելու հարցով դատական նիստը։
«Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։ Այդ անօրինական քաղաքականության հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ հայտնի ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի (ՀՀ 2–րդ նախագահ–խմբ.), Սամվել Կարապետյանի («Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ–խմբ.), Անդրանիկ Թևանյանի («Մայր Հայաստան» կուսակցության նախագահ–խմբ.) և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը»,– ասված է հայտարարությունում։
Ըստ Աբրահամյանի` բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտելը։ Քաղաքական դրդապատճառներով իրականացված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի խաթարմանը։
Աբրահամյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ կատարել Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, տասնյակ հազարավոր ընտանիքների ապահովել է աշխատանքով։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում` Աբրահամյանը շեշտել է, որ այդպիսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը։
Ըստ գործարարի` ՀՀ վարչապետը փորձում է նաև թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։