⚡️Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով. նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ
«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը (տնտեսական բնույթի հանցանքներ. խմբ․) նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց մասնակի։
📎Դատավոր Վահե Դոլմազյանը հայտնի է որպես մի շարք աղմկահարույց գործերով կալանքի որոշում կայացրած դատավոր։ @ArmeniaSputnik