00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:35
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե

© SputnikГагика Царукяна доставили в Следственный комитет (21 июля 2026). Еревaн
Гагика Царукяна доставили в Следственный комитет (21 июля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ իրենց նպատակը, սակայն, միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ստեղծվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշպանության հանրային կոմիտե, որն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ, որը ստորագրել են 58 հանրային–քաղաքական, մշակութային և արվեստի գործիչներ, մասնավորապես նշված է, որ այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։
«Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների»,– ասված է հայտարարության մեջ։
Կոմիտեի անդամները միաժամանակ ընդգծել են, որ Հայաստանում այսօր բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։

«Մենք այս ամենը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։ Մեր պայքարը արդարության, օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության համար է»,– ընդգծել են հայտարարության հեղինակները։

Կոմիտեի անդամներ են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են` ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս Քեյթ Թաիրյանը, «Կալիֆոռնիա Կուրիերի» խմբագիր, հրապարակախոս Հարութ Սասունյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր- նախագահ Մանե Թանդիլյանը, հասարակական–քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ներսիկ Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը/Մրո, Ալլա Լևոնյանը, Դավիթ Ամալյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և այլք։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0