https://arm.sputniknews.ru/20260706/ajs-pahin-khuzarkutjun-e-irakanacvum-gagik-tsarukjani-tany-104238093.html
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Sputnik Արմենիա
Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T08:06+0400
2026-07-06T08:06+0400
2026-07-06T09:12+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
հայաստանում ռուսական տուն
խուզարկություն
իվետա տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/25/23432589_0:0:1600:901_1920x0_80_0_0_4b1d6e9de57297816a1e83ea1163b18c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն։ Լուրը հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2343/25/23432589_104:0:1524:1065_1920x0_80_0_0_46792aaa572e84da55fca48cf9309c10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, հայաստանում ռուսական տուն, խուզարկություն, իվետա տոնոյան
հայաստան, գագիկ ծառուկյան, հայաստանում ռուսական տուն, խուզարկություն, իվետա տոնոյան
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
08:06 06.07.2026 (Թարմացված է: 09:12 06.07.2026) Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Իրավապահները մտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տուն։ Լուրը հայտնում է
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նախնական տեղեկություններով` խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին
հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։