https://arm.sputniknews.ru/20260706/gagik-tsarukjany-dzerbakalvel-e-u-knerkajacvi-dataran-kalanqi-hamar-pashtpan-104279184.html
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար. պաշտպան
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար. պաշտպան
Sputnik Արմենիա
Փաստաբանը Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները աբսուրդային ու ծիծաղելի է համարում։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T19:54+0400
2026-07-06T19:54+0400
2026-07-06T20:28+0400
գագիկ ծառուկյան
ձերբակալություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գործարար
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409700_0:227:1488:1064_1920x0_80_0_0_40706c5ec027fac5d73a5cd6413a31ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին ու տեղափոխում են քննչական մարմին, այնտեղից էլ դատարան` ներկայացնելու համար կալանքի միջնորդություն։ Այդ մասին Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։Երեմ Սարգսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է հայ–իրանական համատեղ առևտրային պալատին, որի ստեղծմանը նպաստել է նաև Ծառուկյանը` լուրջ ներդրում կատարելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում։Նրա խոսքով` Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները աբսուրդային ու ծիծաղելի են` խարդախության օժանդակություն, փողերի լվացման օժանդակություն։ Սարգսյանը նշեց` այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ իր հետ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, նրան վերածել են մեղադրյալի։ Արդյոք սա քաղաքական հետապնդում կարելի է համարել Ծառուկյանի նկատմամբ, փաստաբան Սագսյանը նշեց, որ առանց որևիցե որակման էլ պարզ է ամեն ինչ. երբ երկրի ղեկավարի կողմից հնչում է հրապարակային հանձնարարկան, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի հետ, նրա ունեցվածքի հետ կապված, ամեն ինչ ակնհայտ է դառնում։ «Եթե բոլոր իրավապահ մարմինների միաժամանակյա գործողություններ սկսեցին Ծառուկյանի տանը, դա մի բան է նշանակում, որ մի կետից հրահանգ է եղել, այլապես 2019, 2020, 2022, 2024 թվականներին հարուցված վարույթներով ինչո՞ւ հանկարծ բոլոր մարմինները միաժամանակ ակտիվացան»,– նշեց փաստաբանը։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր հերթին նշեց, որ վաղ առավոտյան սկսված Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը տևեց ավելի քան 12 ժամ։ Նա տեղեկացրեց նաև, որ խուզարկությունն ավարտվել է նաև Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տանը, որտեղ պահվում էին նաև կենդանիներ. նրանց բոլորին ՀՀ բնապահպանական տեսչական մարմինը քնեցրել է և տեղափոխել այլ վայր։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409700_0:293:1488:1409_1920x0_80_0_0_37202f9950741c80405a399e43390413.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, ձերբակալություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գործարար, հայաստան, նիկոլ փաշինյան
գագիկ ծառուկյան, ձերբակալություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գործարար, հայաստան, նիկոլ փաշինյան
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար. պաշտպան
19:54 06.07.2026 (Թարմացված է: 20:28 06.07.2026) Փաստաբանը Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները աբսուրդային ու ծիծաղելի է համարում։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին ու տեղափոխում են քննչական մարմին, այնտեղից էլ դատարան` ներկայացնելու համար կալանքի միջնորդություն։ Այդ մասին Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Առավոտյան
տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
Երեմ Սարգսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է հայ–իրանական համատեղ առևտրային պալատին, որի ստեղծմանը նպաստել է նաև Ծառուկյանը` լուրջ ներդրում կատարելով միջպետական հարաբերությունների զարգացման գործում։
«Սակայն այդ ընթացքում պալատի գործունեության շրջանակում Իրանի որոշ քաղաքացիներ չարաշահումներ են թույլ տվել, և դրա հետ կապված մեր երկրում նույնիսկ հաղորդումներ կան ներկայացված այդ իրանցիների դեմ։ Մինչդեռ այդ մարդիկ, օգտվելով իրենց հնարավորություններից, նաև իրենք են հաղորդումներ ներկայացրել Իրանում, ու այնտեղի նյութերն ուղարկվել են այստեղ։ Մեր իրավասու մարմինները որոշել են հիմք ընդունել նրանց այդ հաղորդումները և Ծառուկյանին տուժողի կարգավիճակից մեղադրյալ սարքել»,– ընդգծեց փաստաբանը։
Նրա խոսքով` Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները աբսուրդային ու ծիծաղելի են` խարդախության օժանդակություն, փողերի լվացման օժանդակություն։
Սարգսյանը նշեց` այնտեղ, որտեղ Ծառուկյանը կամ իր հետ փոխկապակցված ընկերությունը պետք է ճանաչվեր տուժող, նրան վերածել են մեղադրյալի։ Արդյոք սա քաղաքական հետապնդում կարելի է համարել Ծառուկյանի նկատմամբ, փաստաբան Սագսյանը նշեց, որ առանց որևիցե որակման էլ պարզ է ամեն ինչ. երբ երկրի ղեկավարի կողմից հնչում է հրապարակային հանձնարարկան, թե ինչ պետք է արվի Ծառուկյանի հետ, նրա ունեցվածքի հետ կապված, ամեն ինչ ակնհայտ է դառնում։
«Եթե բոլոր իրավապահ մարմինների միաժամանակյա գործողություններ սկսեցին Ծառուկյանի տանը, դա մի բան է նշանակում, որ մի կետից հրահանգ է եղել, այլապես 2019, 2020, 2022, 2024 թվականներին հարուցված վարույթներով ինչո՞ւ հանկարծ բոլոր մարմինները միաժամանակ ակտիվացան»,– նշեց փաստաբանը։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր հերթին նշեց, որ վաղ առավոտյան սկսված Ծառուկյանի առանձնատան խուզարկությունը տևեց ավելի քան 12 ժամ։
«Մեկ տասնյակ ընկերություններում, որոնք գործում են «Մուլտի գրուպի» կազմում, խուզարկություններն ավարտվել են։ Այս պահի դրությամբ կապարակնքվել են Ծաղկաձորում և Աբովյանում գտնվող Ծառուկյանին պատկանող հյուրանոցներն ու ռեստորանները։ Այս ընկերությունները դադարեցրել են իրենց գործունեությունը, շուրջ 7000 աշխատակից այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի մեջ են։ Հասկանալի է, չէ՞, թե այս ամենը տնտեսական տեռորի ինչ էլեմենտներ է պարունակում»,– նշեց Տոնոյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ խուզարկությունն ավարտվել է նաև Ծառուկյանին պատկանող ընդունելությունների տանը, որտեղ պահվում էին նաև կենդանիներ. նրանց բոլորին ՀՀ բնապահպանական տեսչական մարմինը քնեցրել է և տեղափոխել այլ վայր։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին
հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։