https://arm.sputniknews.ru/20260706/khuzarkutjunner-en-multi-grupi-grete-bvolvor-ynkerutjunnerum-tesanjut-104241114.html
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում. տեսանյութ
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Իրավապահները մտել են կոնցեռնի կազմում ընդգրկված կազմակերպությունների տնօրենների բնակարաններ։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T09:33+0400
2026-07-06T09:33+0400
2026-07-06T11:32+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104241214_6:0:1274:713_1920x0_80_0_0_a540ec854f29d5950d24e59246fc3a7d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դիմակավորված հաոտւկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն:Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում նրան պատկանող մի շարք օբյեկտներում, մասնավորապես` Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և «Մուլտի Վելնես» մարզահամալիրում:Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ կոմբինատի աշխատակիցները հավաքված են փակ դռների մոտ, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։Նույն իրավիճակն է նաև «Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ։Ըստ տեղեկությունների` իրավապահները համարներից դուրս ենհանում «Օլիմպավանում» հավաքների նպատակով գտնվող օտարերկրյա մարզիկներին։Փաստաբաններին վերջապես հաջողվել է մտնել Գագիկ Ծառուկյանի տուն, որտեղ վաղ առավոտից ընթանում են քննչական գործողություններ։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ մայրը, կինը և երեխաները, ներսում են։Ըստ ԶԼՄ–ների` Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Վաղ առավոտից խուզարկություն է նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» գրասենյակում
Sputnik Արմենիա
Վաղ առավոտից խուզարկություն է նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» գրասենյակում
2026-07-06T09:33+0400
true
PT0M14S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104241214_164:0:1115:713_1920x0_80_0_0_8f5562ee1c2ea4ec269bff946bb25b36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, խուզարկություն
հայաստան, գագիկ ծառուկյան, խուզարկություն
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում. տեսանյութ
09:33 06.07.2026 (Թարմացված է: 11:32 06.07.2026) Իրավապահները մտել են կոնցեռնի կազմում ընդգրկված կազմակերպությունների տնօրենների բնակարաններ։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ դիմակավորված հաոտւկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` խուզարկություններ են ընթանում նրան պատկանող մի շարք օբյեկտներում, մասնավորապես` Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում և «Մուլտի Վելնես» մարզահամալիրում:
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ կոմբինատի աշխատակիցները հավաքված են փակ դռների մոտ, նրանց թույլ չեն տալիս ներս մտնել։
Նույն իրավիճակն է նաև «Մուլտի Վելնես» մարզաառողջարակական համալիրի մոտ։
Ըստ տեղեկությունների` իրավապահները համարներից դուրս ենհանում «Օլիմպավանում» հավաքների նպատակով գտնվող օտարերկրյա մարզիկներին։
Փաստաբաններին վերջապես հաջողվել է մտնել Գագիկ Ծառուկյանի տուն, որտեղ վաղ առավոտից ընթանում են քննչական գործողություններ։ Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ մայրը, կինը և երեխաները, ներսում են։
Ըստ ԶԼՄ–ների` Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ
Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին
հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։