Ծառուկյանից բացի ձերբակալվել է ևս մեկ անձ. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել
20:21 06.07.2026 (Թարմացված է: 21:08 06.07.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Կոմիտեից տեղեկացնում են, որ 70–ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից բացի ձերբակալվել է ևս մեկ անձ՝ դատարան ներկայացնելու նպատակով, իսկ մեկ այլ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ԶԼՄ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթից։ Ըստ ՔԿ–ի` 2022–2024 թվականներին Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է գործող հանցավոր խումբ, որի անդամները Իրան–Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։
Այնուհետև, Իրան–Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստան ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ։
Բացի այդ, ըստ ՔԿ–ի, կեղծվել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր` հափշտակելով ընդհանուր 21 մլն 072 827 դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 460 դրամ արժողության գույք, ինչից հետո «հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը, դրանք փոխակերպել և վաճառքից առաջացած գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք»:
Քննչական կոմիտեից նշում են նաև, որ Ծառուկյանը, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.–ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է նրա կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 465 դոլար գումարի հափշտակությունը։
«Արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը` այդպիսով քողարկելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք»,– նշել են ՔԿ–ից:
Միջնորդություններ են ներկայացվել Ծառուկյանի և խմբի 2 անդամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կազմակերպելու հոդվածներով։
Կոմիտեից տեղեկացնում են, որ մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70–ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորատային միջոցները:

Հիշեցնենք` հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ։ Հանձնաժողովից հայտնել էին, որ միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի հուլիսի 4-ից հետո։