00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
23 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գաղտնիության քաղաքականություն(խմբ. 2023 թ.)

««Ռոսիա սեգոդնյա («Россия сегодня» - «Ռուսաստանն այսօր») Միջազգային տեղեկատվական գործակալություն» Դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը (այսուհետ՝ Գործակալություն, մենք, մեր, մերոնք), որը գրանցված է՝ 119021, Ռուսաստան, քաղաք Մոսկվա, Զուբովսկի բուլվար, տուն 4, շինություն 1, 2, 3 հասցեում՝ մեծ նշանակություն է տալիս Ձեր մասնավոր կյանքի պաշտպանությանը և Ձեր անձնական տվյալների անվտանգությանը:
Գաղտնիության քաղաքականությունը մշակվել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Ռուսաստանի Դաշնության նորմատիվաիրավական ակտերի և միջազգային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան, այդ թվում՝ սակայն չսահմանափակվելով. Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» 27.07.2006 թ. թիվ 152-ՖԶ (ԴՕ) դաշնային օրենքով, «Անձնական տվյալների մշակման հետ կապված ֆիզիկական անձանց պաշտպանության մասին և այդ տվյալների ազատ շրջանառության մասին, ինչպես նաև 95/46/ԵՄ դերեկտիվը (հրահանգը) չեղյալ հայտարարվելու մասին (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ)» 2016 թվականի ապրիլի 27-ի № 2016/679 GDPR - Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության խորհրդի կանոնակարգի նորմերով:
Մենք ժամանակին միջոցներ ենք ձեռնարկում Ձեր անձնական տվյալների պաշտպանության համար՝ համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության (այսուհետ՝ Քաղաքականություն) և կիրառելի օրենքի, և երաշխավորում ենք, որ անձնական տվյալների մշակումն ու պաշտպանությունը համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին:
Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել Քաղաքականությունը՝ հասկանալու համար, թե ինչ նպատակներով ենք մշակում Ձեր անձնական տվյալները, և ինչպես կարող եք իրականացնել Գործակալության կողմից մշակվող Ձեր անձնական տվյալների հետ կապված իրավունքները:
Փորձել ենք ընկալելու համար առավել մատչելի դարձնել Քաղաքականությունը:
Քաղաքականությունը հաստատվում է ռուսալեզու խմբագրությամբ և, անհրաժեշտության դեպքում, թարգմանվում է օտար լեզուներով:
Եթե մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման և դրանց պաշտպանության վերաբերյալ հարցեր, Քաղաքականության շարադրման բարելավման վերաբերյալ առաջարկներ են ծագել, ինչպես նաև հաստատված խմբագրության հարցում է առաջացել՝ կարող եք 13 «Կոնտակտներ» բաժնում նշված եղանակով դիմում ներկայացնել:
1. Կիրառման ոլորտը
Քաղաքականությունը նախատեսված է Ձեր կողմից մեր տեղեկատվական ռեսուրսի օգտագործման ժամանակ (կայք, բջջային հավելված), ինչպես նաև տեղեկատվական ռեսուրսի օգտագործման հետ կապ չունեցող մեր գործունեության իրականացման ժամանակ Ձեր անձնական տվյալների հավաքագրման և մշակման վերաբերյալ մեր գործողությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար:
Գործընթացները, որոնց նկատմամբ կիրառվում է Քաղաքականությունը, թվարկված են «Ծանուցում գաղտնիության մասին» 5-րդ Բաժնում:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ մեր տեղեկատվական ռեսուրսը (կայք, բջջային հավելված) կարող է այլ ծառայություններ մատուցողների ռեսուրսներին հղումներ պարունակել, որոնք մենք չենք վերահսկում և որոնց վրա չի տարածվում Քաղաքականությամբ գործողությունը:
Մեր գործընկերներից պահանջում ենք զգուշավոր վերաբերմունք օգտատերերի տվյալների նկատմամբ և աշխատում ենք միայն հաստատված համբավ ունեցող ընկերությունների հետ:
2. Մշակվող անձնական տվյալների կարգերը
Մենք չենք մշակում ռասայի, ազգայաին պատկանելիության, քաղաքական տեսակետների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջական վիճակի, ինտիմ կյանքի, կենսաբանական հատկանիշների հետ կապված Ձեր անձնական տվյալները, և որոնց օգնությամբ հնարավոր է որոշել Ձեր անձը:
Չենք իրականացնում հանրամատչելի աղբյուրներից Ձեր անձնական տվյալների նպատակաուղղված հավաքագրում, եթե ԶԼՄ-ների գործունեության հետ կապված կիրառվող օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
3. Անձնական տվյալների սուբյեկտների կարգերը
Անձնական տվյալների սուբյեկտներն են՝ Գործակալության և նրա ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, թղթակցական կետերի աշխատակիցները, Գործակալության կայքերի, բջջային հավելվածների և ծառայությունների օգտատերերը, Գործակալության գործընկերները, հաճախորդները, պայմանադիր կողմերը (կոնտրագենտ) և նրանց ներկայացուցիչները, լրագրողները, բլոգերները (սոցիալական ցանցերում անձնական կայքը, էջը, հրատարակչական հարթակը զարգացնող ֆիզիկական անձինք), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, Գործակալության կողմից անցկացվող միջոցառումների մասնակիցները, անձնական տվյալների մշակման նպատակների իրականացման ապահովման համար անձնական տվյալների այլ սուբյեկտներ:
Անձնական տվյալների մշակման նպատակները թվարկված են «Ծանուցում գաղտնիության մասին» 5-րդ Բաժնում:
Գործակալությունը չափահաս տարիքի անձանց անձնական տվյալներ է մշակում:
4. Անչափահասների անձնական տվյալների հավաքագրում
Մեր տեղեկատվական ռեսուրսը (կայք, բջջային հավելված) նախատեսված չէ անչափահասների անձնական տվյալների մշակման համար, բացառությամբ կիրառվող օրենսդրությամբ սահմանված կամ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց համաձայնության դեպքերի:
Անչափահաս է համարվում 18 տարին չլրացած անձը, եթե կիրառվող օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
Եթե հիմքեր ունեք ենթադրելու, որ Ձեր երեխան մեզ իր անձնական տվյալներն է տրամադրել՝ խնդրում ենք կապվել մեզ հետ՝ 13 «Կոնտակտներ» բաժնում նշված եղանակով:
5. Ծանուցում գաղտնիության մասին
5.1. Անձնական տվյալների մշակում՝ Ձեր անձի նույնականացմամբ:
Ներքոհիշյալ նպատակներին հասնելու նպատակով Գործակալության տեղեկատվական ռեսուրսում (կայք, բջջային հավելված) իրականացվում է Ձեզ, որպես ֆիզիկական անձ նույնականացնելու, անձնական տվյալների մշակում.
5.1.1. Լրատվական կայքում առանձնասենյակի գործիքակազմի (ֆունկցիոնալի) տրամադրում:
Լրատվական կայքը՝ Գործակալության ինտերնետ-հրատարակությունն է, որի մասնագիտացումը՝ նորությունների կամ լրատվական նյութերի հավաքումն ու տրամադրումն է։
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Լրատվական քննարկումներին մասնակցելու, լուրերը մեկնաբանելու հնարավորության ապահովում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել. անունը կամ կեղծանունը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Ձեր հաշվառային գրանցումը ստեղծելուց հետո կարող եք Ձեր առանձնասենյակում լրացուցիչ տեղեկություններ նշել. լուսանկար, տեղեկատվություն տարիքի մասին. սեռը. ծննդյան ամսաթիվը. երկիրը. Google ID, Apple ID, սոցիալական ցանցերի ակաունտի ID-ն: Լրացուցիչ տեղեկունները պարտադիր չեն:
Եթե Դուք նշել եք Google ID-ին, Apple ID-ին, սոցիալական ցանցերի ակաունտի ID-ին, ապա կայքը կմշակի Ձեր սոցիալական ցանցերի ակաունտի տվյալները. անուն, ազգանուն, լուսանկար, ծննդյան ամսաթիվ, սեռը, էլեկտրոնային փաստի հասցեն, բաժանորդագրումներ:
Անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր համաձայնությունը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև Ձեր կողմից ինքնուրույն Ձեր ակաունտի հեռացումը կամ մինչև Ձեր հարցման հիման վրա համաձայնության հետկանչը (տվյալների հեռացում):
Համաձայնության հետկանչի կարգը նշված է «Համաձայնության հետկանչի իրավունք»-ների 8.7 կետում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Եթե առանձնասենյակի կարգաբերումներում նշել եք Google ID-ին, Apple ID-ին, սոցիալական ցանցերի ակաունտի ID-ին, ապա անձնական տվյալները երրորդ անձանց կփոխանցվեն, այն է. Google LLC (Firebase, Google Analytics). Twitter Inc. (Twitter). «Վ Կոնտակտե» ՍՊԸ (Վկոնտակտե), Apple Inc.
Ձեր առանձնասենյակի կարգաբերումներում սոցիալական ցանցերի մասին տեղեկությունների բացակայության դեպքում երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չի իրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Ձեր առանձնասենյակի կարգաբերումներում սոցիալական ցանցի մասին տեղեկությունների առկայության դեպքում անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ և այլ երկրներում, որտեղ առկա է սոցիալական ցանցի պրովայդերը:
Ձեր առանձնասենյակի կարգաբերումներում սոցիալական ցանցի մասին տեղեկությունների բացակայության դեպքում անձնական տվյալների մշակումը Ռուսաստանի Դաշնության տարածքում է իրականացվում:
5.1.2. Մեդիա կայքում առանձնասենյակի ֆունկցիոնալի տրամադրում:
Մեդիակայքը՝ Գործակալության տեղեկատվական ռեսուրսն է, որտեղ թվային ձևաչափով տեղեկատվական արտադրանք է տեղադրված (լուսանկարներ, տեսանյութեր, աուդիոնյութեր և այլն), որը ստեղծվել է Գործակալության կողմից հետագա օգտագործման և տարածման նպատակով։
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Լուսանկարչական նյութերի, գրաֆիկական, ինֆոգրաֆիկական, տեսալսողական նյութերի օգտագործման իրավունքի արտոնագրի տրամադրում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, մուտքանուն (լոգին), ընկերության անվանումը, ընկերության արդյունաբերության ոլորտը, քաղաքը, երկիրը, աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, փոստային դասիչը, հասցե, կոնտակտային հեռախոսահամարը:
Անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Պայմանագիր (արտոնագրային համաձայնություն):
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև պայմանագրի (արտոնագրային համաձայնության) գործողության դադարումը:
Պայմանագրի գործողության դադարման փաստով՝ պայմանագիրը ներքին արխիվային պահպանման է փոխանցվում: Պայմանագրի պահպանման ժամկետը սահմանվում է ներքին գործերի անվանացանկով՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չի իրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումը միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում է իրականացվում:
5.1.3. Կոմերցիոն տեղեկատվական ռեսուրսում առանձնասենյակի գործիքակազմի (ֆունկցիոնալ) կազմակերպման տրամադրում:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Կոմերցիոն ծառայությունների տրամադրում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Email. կազմակերպություն. լոգին. տեղեկություններ օգտագործվող լրատվական ժապավենների մասին:
Անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Պայմանագիր (արտոնագրային համաձայնություն):
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև պայմանագրի (արտոնագրային համաձայնության) գործողության դադարումը:
Պայմանագրի գործողության դադարման փաստով՝ պայմանագիրը ներքին արխիվային պահպանման է փոխանցվում: Պայմանագրի պահպանման ժամկետը սահմանվում է ներքին գործերի անվանացանկով՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չի իրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումը միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում է իրականացվում:
5.1.4. Մրցույթների կամ այլ միջոցառումների անցկացում:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Մարքեթինգային մրցույթների և ակցիաների անցկացում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
ID ակաունտներ սոցիալական ցանցերում, ազգանուն, անուն, հայրանուն, տարիք, երկիրը, կոնտակների մասին տեղեկություններ ինտերնետ-մեսենջերներում և սոցիալական ցանցերում, կոնտակտային հեռախոսահամարներ, էլեկտրոնային փաստի հասցե, լուսանկարներ, տեսանյութեր:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Մրցույթին կամ այլ միջոցառմանը մասնակցելու կանոններ:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև անցկացվող միջոցառման ավարտը:
Հաղթողների տվյալները մշակվում են նախքան պարգևների հանձնումը:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Անձնական տվյալները երրորդ անձանց են փոխանցվում՝ միջոցառման կազմակերպման (գործընկերներ, կողմնակի հարթակներ) կամ պարգևների հանձնման (փոստային ծառայություններ, սուրհանդակային ծառայություններ և գործընկերներ) նպատակով երրորդ անձանց ներգրավելու դեպքում:
Մրցույթի բոլոր փուլերի կազմակերպման ժամանակ, այդ թվում, հաղթողներին մրցանակների հանձնման՝ Գործակալությունը երրորդ անձանց անձնական տվյալներ չի փոխանցում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Միջոցառման կազմակերպման (գործընկերներ, կողմնակի հարթակներ) կամ պարգևների հանձնման (փոստային ծառայություններ, սուրհանդակային ծառայություններ և գործընկերներ) նպատակով երրորդ անձանց ներգրավելու դեպքում անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և երրորդ անձանց գտնվելու երկրի տարածքում:
Ներգրավված երրորդ անձանց բացակայության դեպքում անձնական տվյալների մշակումը միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում է իրականացվում:
5.1.5. email առաքումների և ծանուցումների ուղարկում:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Տեղեկատվական առաքումների իրականացում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անուն. էլելտրոնային փաստի հասցե. գտնվելու վայրը. տեղեկություններ փոստային հաճախորդի մասին:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր համաձայնությունը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև Ձեր համաձայնության հետկանչը:
Համաձայնության հետկանչի կարգը նշված է «Համաձայնության հետկանչի իրավունք»-ների 8.7 կետում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
The Rocket Science Group (Mailchimp). SendPulse Inc. (Sendpulse):
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին ևմիջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ, Գերմանիայի ևԼիտվայի Հանրապետության տարածքում:
5.1.6. Հնարավոր հետադարձ կապի ապահովումը:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Ֆիզիկական անձի կամկազմակերպության ներկայացուցչի դիմումների (բողոքներ, առաջարկություններ) մշակում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անունը աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը. հասցե. երկիր. կոնտակտային հեռախոսահամարները. էլեկտրոնային փոստի հասցե:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր հարցի լուծման համար հետադարձ կապի ապահովում:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև մեզ ուղղված դիմումում Ձեր հարցի լուծումը:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չիիրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին ևմիջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
5.2. Անձնական տվյալների մշակում՝ առանց Ձերանձի նույնականացման:
Մեր կայքը, առանց Ձեզ, որպես ֆիզիկական անձնույնականացնելու՝ ավտոմատ կերպով տեղեկություններ է հավաքում հետևյալ նպատակներին հասնելու համար.
5.2.1. Ներքին վերլուծական համակարգերի միջոցով տեղեկատվական ռեսուրսի (կայքեր ևբջջային հավելվածներ) օգտատիրոջ վարքագծի վերլուծություն:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Կայքի/բջջային հավելվածի աշխատանքի բարելավում, կոնտենտի ապահովում, ամենաարդիական լրատվական նյութերի արտացոլում, Գործակալության կայքում/բջջային հավելվածում և գովազդային ցանցերում նպատակային գովազդի ցուցադրում։
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Cookie, IP հասցե, տեղեկություններ գտնվելու վայրի մասին, օպերացիոն համակարգի (ՕՀ) տեսակը և տարբերակը, դիտարկիչի (բրաուզերի) տեսակը և տարբերակը, սարքի տեսակը և էկրանի լուծաչափը. աղբյուրը, որտեղից օգտատերը կայք էեկել, որ կայքից կամ գովազդի միջոցով, ՕՀ-ի և դիտարկիչի լեզուն, օգտատիրոջ ակտիվությունը համացանցում:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Օրինական շահ:
Ձեր տվյալները հավաքելու ժամանակ մենք առաջնորդվում ենք մեր օրինական շահերով, քանի որայս դեպքում այլհիմքեր չեն կիրառվում: Մեր գործունեությունը կախված էտրամադրված կոնտենտի նկատմամբ Ձեր հետաքրքրությունից, դրա օգտագործման հարմարավետությունից:
Մեր կայքում օգտատիրոջ վարքագծի վերլուծությունը ԶԼՄ-ների գործունեության համար սովորական պրակտիկա է, այս առումով մենք հիմնվում ենք Ձերիրազեկությանը: Մենք հաստատում ենք, որ մերկողմից նշված նպատակին հասնելու համար իրականացվող Ձեր տվյալների վերլուծությունը՝ Ձեր իրավունքների ևազատությունների վրա էականորեն չի ազդում:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Պահպանման ժամկետը կախված է cookie ֆայլի տեսակից:
Քուքիների տեսակների նկարագրությանը կարող եք ինքնուրույն ծանոթանալ, օգտագործելով համապատասխան անվճար արտաքին սերվիսներ, օրինակ՝ https://www.hotcleaner.com/cookie-editor/.
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չիիրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին ևմիջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
5.2.2. Կողմնակի ռեսուրսների միջոցով տեղեկատվական ռեսուրսի (կայքեր և բջջային հավելվածներ) օգտատիրոջ վարքագծի վերլուծություն:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Կայքի/բջջային հավելվածի աշխատանքի բարելավում, կոնտենտի տրամադրում, ամենաարդիական լրատվական նյութերի արտացոլում, նպատակային գովազդի ցուցադրում։
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Cookie, IP հասցե, տեղեկություններ գտնվելու վայրի մասին, օպերացիոն համակարգի (ՕՀ) տեսակը և տարբերակը, դիտարկիչի (բրաուզերի) տեսակը և տարբերակը, սարքի տեսակը և էկրանի լուծաչափը. աղբյուրը, որտեղից օգտատերը կայք էեկել, որ կայքից կամ գովազդի միջոցով, ՕՀ-ի և դիտարկիչի լեզուն, օգտատիրոջ ակտիվությունը համացանցում:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր համաձայնությունը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
1) Մինչև քուքիների պահպանման ժամկետի ավարտը՝ կախված դրանց տեսակից։ Ըստ քուքի-ֆայլի տեսակի դրա պահպանման ժամանակահատվածին կարող եք ինքնուրույն ծանոթանալ, օգտագործելով համապատասխան անվճար արտաքին սերվիսներ, օրինակ՝ https://www.hotcleaner.com/cookie-editor/.
2) Մինչև համաձայնության հետկանչը (մշակումը մերժելը): Համաձայնության հետկանչի կարգը նշված է «Համաձայնության հետկանչի իրավունք»-ների 8.7 կետում:
Հասանելիության տրամադրում երրորդ անձանց տվյալներին:
Այս նպատակին հասնելու համար օգտագործվում էմիացումը կողմնակի սերվիսների տեղեկատվական ռեսուրսներին:
Այս սերվիսներին հնարավորություն է տրվում վերլուծության անցկացման նպատակով հավաքել Ձեր անձնական տվյալները: Այս դեպքում Ձեր անձնական տվյալների մշակումը կանոնակարգվում է կողմնակի սերվիսների Գաղտնիության քաղաքականությամբ:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին ևմիջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ, Եգիպտոսի ևկողմնակի սերվիսների ներկայության այլ երկրների տարածքում:
5.3. Տվյալների մշակում Գործակալության գործունեության շրջանակներում՝ առանց տեղեկատվական ռեսուրսների օգտագործման:
Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները առանց տեղեկատվական ռեսուրսների օգտագործման՝ հետևյալ նպատակներին հասնելու համար.
5.3.1. Գործակալության սեփական միջոցառմանը կամ Գործակալության կողմից կազմակերպված միջոցառմանը ԶԼՄ-ի ներկայացուցչի, բլոգերի հավատարմագրում:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Գործակալության սեփական միջոցառմանը կամ Գործակալության կողմից կազմակերպված միջոցառմանը ԶԼՄ-ի ներկայացուցչի, բլոգերի հավատարմագրում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անուն, հայրանուն. սեռը. քաղաքացիությունը. անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները. լուսանկար. անձնագրի էջերի պատճենները. աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը. վիզայի կարգը և համարը. էլեկտրոնային փոստի հասցե. կոնտակտային հեռախոսահամարներ. մուտք գործելու նպատակը:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր համաձայնությունը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Հավատարմագրման ժամանակահատվածում և հավատարմագրման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց իրականացվում է՝ Գործակալության միջոցառումների անցկացման գործընթացում նրանց ներգրավման դեպքում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և միջոցառման անցկացման երկրի տարածքում:
5.3.2. Գործակալության միջոցառման հրավեր:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Գործակալության միջոցառման կազմակերպում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անուն, հայրանուն. լուսանկար. աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը. էլեկտրոնային փոստի հասցե. կոնտակտային հեռախոսահամարներ. տեղեկություններ գիտական աստիճանների մասին. տեղեկություններ կենսագրության մասին. տեղեկություններ ինտերնետ-մեսենջերներում և սոցիալական ցանցերում կոնտակտների մասին:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր համաձայնությունը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև միջոցառման ավարտը:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց իրականացվում է՝ Գործակալության միջոցառման անցկացման գործընթացում նրանց ներգրավման դեպքում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և միջոցառման անցկացման երկրի տարածքում:
5.3.3. Գործընկերների, պայմանադիր կողմերի (կոնտրագենտ) և Գործակալություն հաճախորդների ներկայացուցիչների տվյալների մշակում:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում, կատարում և լուծում. պայմանագրի համաձայնեցում պայմանադիր կողմի հետ:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անուն, հայրանուն. աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշնոնը. էլեկտրոնային փոստի հասցե. կոնտակտային հեռախոսահամար:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Պայմանագրի կնքմանը, ինչպես նաև պայմանագրի կատարմանն (ցանկացած տեսակի պայմանագիր) ուղղված գործողություններ:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև պայմանագրի կնքումը, մինչև պայմանագրի գործողության դադարումը:
Պայմանագրի գործողության դադարման փաստով՝ պայմանագիրը ներքին արխիվային պահպանման է փոխանցվում: Պայմանագրի պահպանման ժամկետը սահմանվում է ներքին գործերի անվանացանկով՝ կիրառելի օրենսդրության պահանջներին համապատասխան:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չի իրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
5.3.4. Նյութերի արտադրություն ԶԼՄ-ների գործունեության վարման շրջանակներում:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
ԶԼՄ-ների գործունեության վարում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անուն, հայրանուն. աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը. լուսանկար. հարցազրույցի ձայնագրություն. հարցազրույցի կամ ելույթի տեսագրություն. կենսագրություն. էլեկտրոնային փոստի հասցե. կանտակտային հեռախոսահամար. տեղեկություններ ինտերնետ մեսենջերներում և սոցիալական ցանցերում կոնտակտների մասին:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Օրինական շահ:
Ձեր տվյալները հավաքելու ժամանակ մենք առաջնորդվում ենք օրինական շահերով, քանի որ այս դեպքում այլ հիմքեր չեն կիրառվում: Մեր գործունեությունը հիմնված է հասարակության կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին օպերատիվ արձագանքման և լրատվական նյութերի տեսքով ներկայացման վրա։ ԶԼՄ-ների գործունեության վարման շրջանակներում նյութի ձևավորման ժամանակ կարող են անձնական տվյալներ օգտագործվել, և այդ անձնական տվյալները հանրամատչելի են դառնում, եթե դա չի խախտում ֆիզիկական անձի իրավունքներն ու ազատությունները, և մենք ապավինում ենք Ձեր տեղեկացվածությանը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
ԶԼՄ-ների կողմից լրագրողական գործունեության վարման շրջանակներում՝ անժամկետ:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չի իրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
5.3.5. Առաքունմների իրականացում ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից:
Անձնական տվյալների մշակման նպատակը:
Լրատվական առաքումների իրականացում:
Նշված նպատակի համար մշակվող անձնական տվյալները:
Ազգանուն, անուն, հայրանուն. կոնտակտային հեռախոսահամար. էլելտրոնային փաստի հասցե. երկիրը:
Ձեր անձնական տվյալների մշակման օրինական հիմքերը:
Ձեր համաձայնությունը:
Անձնական տվյալների պահպանման ժամկետը:
Մինչև Ձեր համաձայնության հետկանչը:
Համաձայնության հետկանչի կարգը նշված է «Համաձայնության հետկանչի իրավունք»-ների 8.7 կետում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց:
Երրորդ անձանց անձնական տվյալների փոխանցում չի իրականացվում:
Անձնական տվյալների փոխանցումը երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին:
Անձնական տվյալների մշակումն իրականացվում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
6. Անհատական որոշումների ավտոմատացված ընդունում, ներառյալ՝պրոֆիլավորումը
Մեր նպատակներին հասնելու համար, որոնց դեպքում մշակում ենք Ձեր անձնական տվյալները՝ ավտոմատացված անհատական որոշումներ չենք ընդունում, ներառյալ՝ պրոֆիլավորումը:
7. Անձնական տվյալների ոչնչացում
Անձնական տվյալների ոչնչացումն իրականացվում է մշակման նպատակին հասնելու դեպքում՝ դրանց պահպանման ժամկետի ավարտին, անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը հետ կանչելու կամ պայմանագրի լուծման դեպքում, եթե կիրառվող օրենսդրությամբ այլ պայմաններ նախատեսված չեն: Անձնական տվյալները ենթակա են ոչնչացման նաև դրանց ապօրինի մշակման հայտնաբերման դեպքում։
8. Ձեր իրավունքները
8.1. Հասանելիության իրավունք Ձեր մասին տեղեկատվությանը:
Դուք իրավունք ունեք մեզնից Ձեր անձնական տվյալների մշակման կարգի մասին տեղեկատվություն ստանալ. մշակման նպատակները, կարգերը, ստացողները կամ ստացողների կարգերը, այդ թվում՝ այլ երկրներից կամ միջազգային կազմակերպություններից, պահպանման ժամկետը, մշակման դադարեցման պայմանները, անձնական տվյալների ստացման աղբյուրը:
Դուք իրավունք ունեք մեզնից լայն օգտագործվող ձևաչափով մեզ մոտ էլեկտրոնային տեսքով մշակվող Ձեր տվյալների էլեկտրոնային պատճենը ստանալ, որտեղ այս իրավունքը հստակորեն սահմանված է կիրառվող օրենսդրությամբ:
8.2. Ձեր անձնական տվյալները ուղղելու իրավունքը:
Եթե Ձեր անձնական տվյալները ստույգ չեն, թերի կամ հնացած, Դուք իրավունք ունեք պահանջել առանց հապաղման ուղղել դրանք կամ, եթե տեղին է՝ ինքնուրույն ուղղել դրանք, օրինակ՝ Ձեր առանձնասենյակի կարգաբերումներում:
Ձեր անձնական տվյալները ուղղելուց հետո՝ մենք կտեղեկացնենք Ձեզ:
8.3. Ձեր անձնական տվյալները հեռացնելու իրավունքը:
Դուք իրավունք ունեք պահանջել առանց մեր կողմից հապաղման հեռացնել Ձեր անձնական տվյալները կամ, եթե տեղին է՝ ինքնուրույն հեռացնել դրանք, օրինակ՝ Ձեր առանձնասենյակի կարգաբերումներում:
Եթե մենք չենք կարող հեռացնել Ձեր անձնական տվյալները, ապա դիմազրկում ենք Ձեր անձնական տվյալները՝ դրանց տիրոջը չբացահայտելու համար:
Ձեր անձնական տվյալները հեռացնելուց կամ դիմազրկելուց հետո այդ մասին կտեղեկացնենք Ձեզ:
8.4. Մշակումը սահմանափակելու (արգելափակելու) իրավունքը:
Դուք իրավունք ունեք պահանջել սահմանափակել (արգելափակել) Ձեր անձնական տվյալների մշակումը: Այս իրավունքից կարող եք օգտվել միայն հետևյալ դեպքերում.
1) Ձեր կողմից անձնական տվյալների ճշգրտությունը վիճարկվում է այն ժամանակահատվածում, որը մեզ թույլ կտա ստուգելու այդ տվյալների ճշգրտությունը.
2) մշակումն անօրինական է, և Դուք դեմ եք Ձեր անձնական տվյալների հեռացմանը և խնդրում եք սահմանափակել դրանց օգտագործումը.
3) մշակման համար մեզ այլևս անձնական տվյալներ պետք չեն, բայց դրանք Ձեզ անհրաժեշտ են իրավական պահանջների սահմանման, իրականացման կամ պաշտպանության համար.
4) Դուք դեմ եք մշակմանը մինչև ստուգումը, որ մեր իրավական հիմքերը գերազանցում են Ձեր հիմքերին:
Ձեր անձնական տվյալների մշակման նկատմամբ սահմանափակումներ (արգելափակում) սահմանելու դեպքում, մեր կողմից մշակումը դադարում է մինչև արգելափակման վերացումը, սակայն նույնիսկ այս դեպքում մենք կպահպանենք Ձեր անձնական տվյալները:
Ցանկացած ժամանակ կարող եք հանել Ձեր անձնական տվյալների մշակման սահմանափակումը (արգելափակումը)՝ 13 «Կոնտակտներ» բաժնում նշված եղանակով հարցում ուղարկելով:
8.5. Տվյալների տեղափոխելիության իրավունք:
Դուք իրավունք ունեք Ձեր անձնական տվյալները ստանալ կառուցվածքավորված և մեքենայաընթեռնելի ձևաչափով, ինչպես նաև իրավունք ունեք այդ տվյալները այլ կազմակերպությանը փոխանցել:
Տվյալ իրավունքից կարող եք օգտվել, երբ Ձեր տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով՝ Ձեր համաձայնության կամ ստորագրված պայմանագրի հիման վրա, որտեղ Դուք կողմերից մեկն եք, և այդ իրավունքը կիրառելի օրենսդրությամբ ակնհայտորեն սահմանված է և տեխնիկապես իրականացվելի է:
8.6. Առարկելու իրավունք.
Դուք իրավունք ունեք Ձեր պատճառաբանված առարկության հիման վրա ցանկացած ժամանակ առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը.
1) հասարակական շահերի համար խնդիրների կատարման կամ Ձեզ վերապահված պաշտոնական լիազորությունների իրականացման դեպքում.
2) մեր և երրորդ կողմից հետապնդվող օրինական շահերի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի շահերն անհրաժեշտ են Ձեր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Մենք չենք մշակի Ձեր անձնական տվյալները, եթե չկարողանանք դրանց մշակման համար համոզիչ օրինական հիմքեր ներկայացնել:
Դուք կարող եք նաև ցանկացած ժամանակ մարքեթինգի նպատակներով առարկել Ձեր անձնական տվյալների մշակմանը, ներառյալ պրոֆիլավորումը, եթե այդպիսի առարկությունը ակնհայտորեն նախատեսված է կիրառելի օրենսդրությամբ:
8.7. Համաձայնության հետկանչի իրավունք
Եթե Ձեր տվյալները Ձեր համաձայնության հիման վրա են մշակվում՝ Դուք իրավունք ունեք այն հետ կանչել: Մենք համաձայնության պարզ հետկանչի գործիքակազմ (ֆունկցիոնալ) ենք իրականացնում.
1) էլեկտրոնային փոստով իրականոցվող առաքումների համաձայնության հետկանչ.
Համաձայնությունը կարող եք հետ կանչել մի քանի եղանակով.
ա) հետևել «Հրաժարվել» (Отписаться) հղմանը, որն առկա է յուրաքանչյուր առաքվող նամակում.
բ) պատասխան նամակում էլեկտրոնային փոստով ուղարկել իրականոցվող առաքումների համաձայնության Ձեր հետկանչը.
գ) առանձնասենյակի կարգաբերումներում ինքնուրույն (եթե տեղին է) անջատել առաքումը.
2) անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչ կայքի առանձնասենյակում:
Համաձայնությունը կարող եք հետ կանչել մի քանի եղանակով.
ա) կայքի առանձնասենյակի կարգաբերումներում հեռացնելով ակաունտը («կարգաբերումներ» բաժնում «հեռացնել ակաունտը» հղումը).
բ) 13 «Կոնտակտներ» բաժնում նշված եղանակով մեզ դիմում ուղարկել.
3) cookie-ների մշակման համաձայնության հետկանչ (հրաժարում cookie-ների մշակումից):
Կարող եք Ձեր համաձայնությունը (հրաժարվել մշակումից) հետ կանչել՝ կայքի հետևման կարգաբերումների օգնությամբ անջատելով Ձեր անձնական տվյալների մշակման կարգերը, կամ հետևելով cookie-ների օգտագործման և ավտոմատ լոգավորման Քաղաքանության մեջ շարադրված հրահանգին: Ելնելով cookie ֆայլերի տեսակներից՝ Ձեր սարքի դիտարկիչը (բրաուզերը) փակելուց հետո դրանք կարող են ավտոմատ հեռացվել: Եթե ավտոմատ հեռացումը նախատեսված չէ, ապա Ձեր համաձայնությունը հետ կանչելուց հետո մշակումը դադարում է:
4) տեղեկատվական ռեսուրսների օգտագործման հետ կապ չունեցող նպատակների համար անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչ:
Դուք կարող եք հետ կանչել Ձեր համաձայնությունը՝13 «Կոնտակներ» բաժնում նշված դիմելու եղանակով:
8.8. Վերահսկիչ մարմնին բողոք ներկայացնելու իրավունք:
Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել Ձեր երկրի իրավասու վերահսկիչ մարմնին, եթե կասկածներ ունեք, թե ինչպես ենք մենք մշակում Ձեր տվյալները, պաշտպանում և կատարում Ձեր իրավունքները:
Եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եք կամ գտնվում եք Ռուսաստանի Դաշնության տարածքում, ապա վերահսկող մարմնի կոնտակտները կարող եք գտնել Ռոսկոմնադզորի (Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն - Роскомнадзор) կայքում:
Եթե Եվրամիության քաղաքացի եք կամ գտնվում եք Եվրոպական միության տարածքում, ապա վերահսկող մարմնի կոնտակտները կարող եք գտնել Եվրախորհրդի տվյալների պաշտպանության կայքում:
Եթե Եվրամիության անդամ երկրների ցանկում չընդգրկված պետության քաղաքացի եք կամ գտնվում եք այդ պետության տարածքում, ապա վերահսկող մարմնի կոնտակտները կարող եք գտնել այդ պետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում։
8.9. Լրացուցիչ տեղեկատվության հարցում տվյալների սուբյեկտի նույնականացնման համար:
Եթե Ձեր իրավունքների իրացման համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը բավարար չէ, ապա Ձեր անձը արժանահավատորեն հաստատելու նպատակով մենք կարող ենք Ձեզնից լրացուցիչ տեղեկատվություն պահանջել: Մենք աշխատում ենք լրացուցիչ տեղեկատվության նվազագույն անհրաժեշտ կազմը հարցել: Ձեր կողմից լրացուցիչ տեղեկատվություն չտրամադրելու դեպքում, մենք չենք կարողանա իրականացնել Ձեր իրավունքները: Եթե կարծում եք, որ լրացուցիչ տեղեկատվություն հարցելով մենք խախտում ենք Ձեր իրավունքները՝ կարող եք համապատասխան վերահսկող մարմնին բողոք ներկայացնել:
8.10. Ձեր իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման պայմանները:
Ձեր իրավունքների իրացման հետ կապված տեղեկատվությունը անվճար է տրամադրվում: Եթե Ձեր հարցումն ակնհայտորեն անհիմն է կամ չափից ավելին, հատկապես կրկնվող բնույթի պատճառով՝ մենք կարող ենք հրաժարվել պատասխանել, կամ կարող ենք հարցվող տեղեկատվության համար վճար գանձել:
8.11. Ինչպես կարող եք իրականացնել Ձեր իրավունքները:
Ձեր իրավունքների իրացման համար մի քանի եղանակներ ենք ներկայացնում.
1) Ձեր անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մեզ դիմում ուղղելու համար կարող եք օգտվել կայքում տեղադրված հետադարձ կապի ձևից.
2) ինքնուրույն (եթե տեղին է) իրականացնել Ձեր իրավունքները՝ առանձնասենյակի գործիքակազմից (ֆունկցիոնալից) օգտվելու դեպքում.
3) ավելի լուրջ հարցերի դեպքում կարող եք 13 «Կոնտակտներ» բաժնում նշված եղանակով անմիջապես դիմել տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձին:
8.12. Երբ մենք չենք կարող իրականացնել Ձեր իրավունքները:
Մենք կարող ենք սահմանափակել մեր պարտավորությունների և Ձեր իրավունքների ծավալը, երբ կիրառելի օրենսդրությունը դա է պահանջում:
Այս սահմանափակումները կարող են կիրառվել, եթե Ձեր անձնական տվյալները մշակվում են.
1) ազգային անվտանգության ապահովման շրջանակներում.
2) պաշտպանության համար.
3) հասարակական անվտանգության համար.
4) քրեական հանցագործությունների կատարման կամ քրեական պատիժների կատարման համար նախնական ստուգում, հետաքննություն, անձի բացահայտում կամ հետապնդում իրականացնելու դեպքում, ներառյալ՝ հասարակական անվտանգության պաշտպանությունը և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգների կանխումը.
5) պետության համար (որտեղ դուք գտնվում եք) օրինական հասարակական շահերը ներկայացնող այլ կարևոր նպատակների համար, մասնավորապես. կարևոր տնտեսական կամ ֆինանսական շահեր, ներառյալ դրամական, բյուջետային և հարկային հարցեր, առողջապահություն և սոցիալական ապահովություն.
6) դատարանի և դատավարության անկախությունը պաշտպանելու նպատակով.
7) կարգավորվող մասնագիտությունների բարոյագիտության (էթիկայի) խախտումների կանխարգելման, հետաքննման, հայտնաբերման և հետապնդման նպատակով.
8) պաշտոնական լիազորությունների իրականացման հետ կապված մշտադիտարկման (մոնիտորինգի) տեսչական կամ կարգավորման գործառույթի իրականացման համար.
9) Ձեր կամ Ձեր իրավունքների և կամ այլ անձանց ազատությունների պաշտպանության համար.
10) քաղաքացիաիրավական հայցերի ներկայացման իրավունքի իրականացման և դատական վճիռներնի կատարման համար:
Ինչպես նաև, որոշ իրավունքների իրականացման համար գործում են հատուկ պայմաններ, առանց որոնց կատարման իրավունքը չի կարող իրականացվել, այն է.
Բացառություններ հեռացնելու իրավունքի համար:
1) կարծիքների արտահայտման ազատության և տեղեկատվության ազատության իրավունքների իրականացման համար.
2) իրավական պարտավորության կատարման համար, որը կիրառելի օրենսդրությանը համապատասխան մշակում է պահանջում կամ հանրային շահերի նպատակներով իրականացվող խնդրի կատարման համար կամ կիրառելի օրենսդրությամբ մեզ վերապահված պաշտոնական լիազորությունների իրականացման կարգով.
3) հանրային առողջության ոլորտում հանրային շահերի նկատառումներից ելնելով.
4) հանրային շահերից ելնելով արխիվացման, գիտական կամ պատմական հետազոտությունների կամ վիճակագրական նպատակների համար.
5) դատական հայցերի հարուցման, իրականացման կամ պաշտպանության համար:
Բացառություններ մշակման սահմանափակման (արգելափակման) իրավունքի համար.
1) Ձեր համաձայնությամբ՝ իրավական պահանջների սահմանման, իրականացման և պաշտպանության համար.
2) այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքների պաշտպանության համար.
3) պետության կարևոր օրինական հանրային շահերի հետապնդման նպատակով:
Եթե մենք Ձեր հարցման հիման վրա չենք կարող իրականացնել Ձեր իրավունքը, ապա մենք Ձեզ պատճառաբանված մերժում ենք ուղարկում:
9. Cookie-ներ և ավտոմատ լոգավորում
Քաղաքականության 5.2 կետում թվարկված նպատակներին հասնելու համար մենք cookie-ներ և տվյալների ավտոմատ լոգավորման (մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում) տեխնոլոգիաներ ենք օգտագործում:
Cookie ֆայլը՝ սարքում պահվող (համակարգիչ, պլանշետ, սմարթֆոն և այլն) տեքստային ֆայլ է:
Ավտոմատ լոգավորումը լոգ-ֆայլի տեսք ունի և օգտագործվում է մեր վեբ-սերվերների և անվտանգության համակարգերի կողմից:
Այս տվյալների մշակումը նախատեսված է բացառապես մեր կայքի անվտանգ օգտագործման, ինչպես նաև դրա աշխատանքի որակի բարելավման համար է:
Այդ տեղեկատվությունը Ձեր անձը նույնականացնելու համար չենք օգտագործում, և այս տվյալները չենք միացնում այլ տվյալներին, չենք փոխանցում դրանք և օգտատերերի անձնական պրոֆիլներ չենք ստեղծում:
Մեր կողմից տվյալ տեխնոլոգիաների օգտագործման մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ cookie-ների օգտագործման և ավտոմատ լոգավորման Քաղաքականությունում:
10. Տեղեկատվություն երրորդ երկրներ անձնական տվյալների փոխանցման երաշխիքների մասին
Պայմանադիր կողմերի հետ (որոնց ներկայության երկրները չեն մտնում անձնական տվյալների պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովող երկրների շարքում) փոխներգործելիս, մենք Եվրոպական հանձնաժողովի, Ռոսկոմնադզորի և ազգային օրենսդրության կողմից առաջարկվող միանմուշ (ստանդարտ) պայմանագրային պայմաններ ենք օգտագործում: Անվտանգության և գաղտնիության ապահովման լավագույն փորձերին համապատասխան` Ձեր անձնական տվյալների պաշտպանության համար անվտանգության միջոցներ ենք ձեռնարկել: Ձեր տեղեկատվության պաշտպանության համար նախազգուշական միջոցառումներ ենք օգտագործում:
11. Տվյալների անվտանգություն
Անձնական տվյալները, որոնք հավաքում և պահում ենք՝ գաղտնի տեղեկատվություն են համարվում: Նրանք պաշտպանված են կորստից, փոփոխությունից կամ չարտոնված հասանելիությունից: Դրա համար տեխնիկական միջոցներ և կազմակերպչական միջոցառումներ ենք օգտագործում։ Մշտապես կատարելագործում ենք տվյալների պաշտպանության մեր համակարգերը:
Տվյալների պաշտպանության նկատմամբ ներգործության գնահատման ընթացակարգ ենք իրականացնում՝ մշակման ընթացքում Ձեզ համար առաջացող ռիսկերը բացահայտելու նպատակով: Կիրարվող տեխնիկական և կազմակերպչական պաշտպանության միջոցառումների շնորհիվ նվազագույնի ենք հասցնում հայտնաբերված ռիսկերը:
Դուք պատասխանատվություն եք կրում մեր կայքում Ձեզ տրամադրած Ձեր հաշվառային գրանցման գաղտնաբառի պահպանության համար: Դուք պետք է գաղտնի պահեք այդ գաղտնաբառը և երբեք այն որևէ մեկի չփոխանցեք:
12. Քաղաքականության փոփոխում
Մենք իրավունք ենք վերապահում Քաղաքականությունում փոփոխություններ կատարել:
Քաղաքականությունում փոփոխություններ կատարելու մասին կտեղեկացնենք` օգտագործելով մեզ հասանելի բոլոր միջոցները (գրանցման ժամանակ Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, Ձեր կողմից կայքը այցելելու միջոցով):
Խնդրում ենք պարբերաբար վերանայել Քաղաքականության յուրաքանչյուր թարմացումը:
13. Կոնտակտներ
Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցում ուղարկելու համար կարող եք օգտվել հետադարձ կապի ձևից:
Անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող ամենակարևոր հարցերի վերաբերյալ կարող եք ուղղակիորեն դիմել տվյալների պաշտպանության համար պատասխանատու անձին՝ վերջինիս էլետրոնային հասցեով.
Անունը՝ Դմիտրի
Ազգանունը՝ Նայմուշին
Էլեկտրոնային փոստի հասցե. privacy@sputniknews.com
Ուշադրություն դարձրեք, որ նշված կոնտակտներն օգտագործվում են միայն անձնական տվյալների մշակման և պաշտպանության հարցերով շփվելու համար: Անձնական տվյալների պաշտպանությանը չառնչվող դիմումները չեն քննարկվի։
Անձնական տվյալների պաշտպանությանը չառնչվող դիմումների համար խնդրում ենք օգտագործել Գործակալության կոնտակտների ցանկում նշված հասցեն:
Ուշադրությու՛ն: Ելնելով Ձեր դիմումի թեմայից՝ ճիշտ ընտրեք ստորաբաժանումը: Ձեր հարցումը կարող է անպատասխան մնալ, եթե սխալվեք ստորաբաժանման ընտրությունում, քանի որ ստորաբաժանումները իրենց իրավասության սահմաններում եմ պատասխանում:
23.01.2023
Լրահոս
0