https://arm.sputniknews.ru/20260731/erevani-ararat-kvonjakiginuoghu-kvombinaty-handznvel-e-hhi-karavarmany-datakhazutjun-105273321.html
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ–ի կառավարմանը. դատախազություն
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ–ի կառավարմանը. դատախազություն
Sputnik Արմենիա
Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T17:37+0400
2026-07-31T17:37+0400
2026-07-31T17:52+0400
հայաստան
երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ
հհ դատախազություն
գագիկ ծառուկյան
հակակոռուպցիոն դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104732435_0:480:2560:1920_1920x0_80_0_0_5a4e25c374adcbfc1e1c6ff1049aa95d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։Դատախազությունը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ պահանջելով բռնագանձել, ի թիվս այլ գույքի, նաև «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը։Հենց այս գործի շրջանակում 2026 թվականի հուլիսի 29-ին դատախազությունը միջնորդել էր բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել պետությանը, իսկ դատարանը հուլիսի 30-ին բավարարել էր միջնորդությունը։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։ Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104732435_0:0:2560:1920_1920x0_80_0_0_462573677080225db20044cd01bf089f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հհ դատախազություն, գագիկ ծառուկյան, հակակոռուպցիոն դատարան
հայաստան, երևանի արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, հհ դատախազություն, գագիկ ծառուկյան, հակակոռուպցիոն դատարան
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել է ՀՀ–ի կառավարմանը. դատախազություն
17:37 31.07.2026 (Թարմացված է: 17:52 31.07.2026) Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։
Դատախազությունը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ պահանջելով բռնագանձել, ի թիվս այլ գույքի, նաև «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը։
Հենց այս գործի շրջանակում 2026 թվականի հուլիսի 29-ին դատախազությունը միջնորդել էր բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել պետությանը, իսկ դատարանը հուլիսի 30-ին բավարարել էր միջնորդությունը։
Դատախազությունը հիշեցրել է, որ հայցով դատախազությունը նաև պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 75 անշարժ գույք, այդ թվում՝ 52 բնակարան Նոր Նորքում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում, 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։ Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 մլրդ 865 մլն 865 հազար դրամ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։