https://arm.sputniknews.ru/20260807/peky-pndum-e-vor-arinj-mvolum-13-mlrd-drami-harkman-objekt-e-bacahajtvel-105508746.html
ՊԵԿ–ը պնդում է, որ «Առինջ մոլում» 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ է բացահայտվել
ՊԵԿ–ը պնդում է, որ «Առինջ մոլում» 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ է բացահայտվել
Sputnik Արմենիա
Կոմիտեից հաղորդում է ներկայացվել ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T12:25+0400
2026-08-07T12:25+0400
2026-08-07T12:47+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105508163_0:0:1280:720_1920x0_80_0_0_8cc6878f7c37dd4dc840421220251bed.jpg
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։Ըստ հաղորդագրության՝ օպերատիվ տվյալներ են ստացել, որ առևտրի կենտրոնում պահեստային տարածքները տրամադրվում են վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չեն արտացոլվում հարկային հաշվարկներում։«Նույն տվյալների համաձայն` առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը, վաճառատեղերի վարձավճարներից բացի, յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում»,- հայտնում են կոմիտեից։Նշվում է, որ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ, արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն դրամի հարկ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։Հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։Ըստ ՊԵԿ-ի՝ հարկային հսկողության հաստատումից հետո առևտրի կենտրոնի խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ ավելացել է շուրջ 110 տոկոսով։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը տնային կալանքի տակ է, նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կալանավորված։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ՊԵԿ-ը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1.3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ:
Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1.3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ:
2026-08-07T12:25+0400
true
PT2M48S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105508163_161:0:1121:720_1920x0_80_0_0_64b9e4b89e8ac3a8ac132e1429b820d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), «առինջ մոլ» առևտրի կենտրոն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), «առինջ մոլ» առևտրի կենտրոն, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՊԵԿ–ը պնդում է, որ «Առինջ մոլում» 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ է բացահայտվել
12:25 07.08.2026 (Թարմացված է: 12:47 07.08.2026) Կոմիտեից հաղորդում է ներկայացվել ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։
Ըստ հաղորդագրության՝ օպերատիվ տվյալներ են ստացել, որ առևտրի կենտրոնում պահեստային տարածքները տրամադրվում են վարձակալության, որոնցից գոյացած հասույթները չեն արտացոլվում հարկային հաշվարկներում։
«Նույն տվյալների համաձայն` առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը, վաճառատեղերի վարձավճարներից բացի, յուրաքանչյուր ամիս կանխիկ եղանակով գանձում է նաև հավելյալ գումարներ, որոնք չեն փաստաթղթավորվում օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն ներառվում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում»,- հայտնում են կոմիտեից։
Նշվում է, որ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի հարկման օբյեկտ, արդյունքում չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 492 միլիոն դրամի հարկ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ՊԵԿ-ի՝ հարկային հսկողության հաստատումից հետո առևտրի կենտրոնի խանութների ընդհանուր ֆիսկալ շրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համադրելի օրերի համեմատ ավելացել է շուրջ 110 տոկոսով։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը տնային կալանքի տակ է, նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կալանավորված։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։