00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Առինջ մոլի» տնօրենը տնային կալանքի տակ է, նախկին տնօրենը՝ կալանավորված

© Sputnik«Առինջ մոլ»
«Առինջ մոլ» - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առևտրի կենտրոնի որոշ տաղավարներ կապարակնքվել են։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Շուրջ կես միլիոն դրամի(492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամ) հարկ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընկերության նախկին ու ներկա տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):
Ընկերության տնօրեն Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ նախկին տնօրեն Ս.Հ.-ն կալանավորվել է:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ խոսքը «Առինջ մոլի» մասին է․ Ա․Ն․-ն առևտրի կենտրոնի տնօրեն Ալիկ Նազարյանն է, իսկ Ս․Հ․-ն՝ նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը։
Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Առևտրի կենտրոնի աշխատակիցները հուլիսի 23-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։ ՔԿ-ից պարզաբանել էին, որ գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի որոշ տաղավարներ կապարակնքնվել են, քանի որ գտնվում են երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ։ Ըստ նախաքննական մարմնի` փորձագետը հանգել է այն հետևության, որ 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
Լրահոս
0