https://arm.sputniknews.ru/20260709/nakhyntrakan-khvostumners-katarvats-khamarem-erb-talanvatsn-ambvoghjutjamb-het-bervi-pashinjan-104405594.html
Նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ թալանվածն ամբողջությամբ հետ բերվի. Փաշինյան
Նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ թալանվածն ամբողջությամբ հետ բերվի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով` ասֆալտին փռելուն հրահանգները տրվել են շատ վաղուց, և հարց է, թե ինչու այդ հրահանգները նախկինում պատշաճ չեն կատարվել։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T12:46+0400
2026-07-09T12:46+0400
2026-07-09T12:46+0400
նիկոլ փաշինյան
գագիկ ծառուկյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104403906_0:0:1280:721_1920x0_80_0_0_dc63ff665fb379e8dd7f82cbef0e6a0c.jpg
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին պատժելու իր նախընտրական խոստումները դեռևս ամբողջությամբ կատարված չի համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, հայտարարեց, թե իրավապահներն ու ՀՀ կառավարությունը գործում են իրենց իրավազորության, այդ թվում` ՀՀ քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակում։Նշենք, որ Փաշինյանը հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում` եզրափակիչ քարոզարշավի ժամանակ, կրկին հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով պետք է կալանավորվի ընտրություններից հետո։ Սպառնաց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով, որ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։ Այդ օրը սպառնալիքներ հնչեցին նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամել Կարապետյանի հասցեին։ Փաշինյանը կրկին նշեց, թե 8 տարվա իշխանավարման ընթացքում իր կողմից մատնանշված խնդիրները չեն կարգավորվել դատաիրավական համակարգում առկա խոչընդոտների պատճառով.«8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել դատաիրավական մաֆիայի դեմ։ Հիմա ՀՀ ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի»,– շարունակեց նա։Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերին, Փաշինյանը հայտարարեց, թե ինքը դրանց չի հետևել, քանի որ չեն հետաքրքրում։Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, իսկ հաջորդ օրը կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս 2 անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ (որոնցից մեկը չի արթնացել` սատկել է) և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը՝ ասֆալտին փռելու մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը՝ ասֆալտին փռելու մասին
2026-07-09T12:46+0400
true
PT0M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104403906_167:0:1128:721_1920x0_80_0_0_1d662a99980847bdc6246421cd016fdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, դատարան, видео
նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան, դատարան, видео
Նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ թալանվածն ամբողջությամբ հետ բերվի. Փաշինյան
Փաշինյանի խոսքով` ասֆալտին փռելուն հրահանգները տրվել են շատ վաղուց, և հարց է, թե ինչու այդ հրահանգները նախկինում պատշաճ չեն կատարվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին պատժելու իր նախընտրական խոստումները դեռևս ամբողջությամբ կատարված չի համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, հայտարարեց, թե իրավապահներն ու ՀՀ կառավարությունը գործում են իրենց իրավազորության, այդ թվում` ՀՀ քաղաքացիների կողմից տրված մանդատի շրջանակում։
Նշենք, որ Փաշինյանը հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում` եզրափակիչ քարոզարշավի ժամանակ,
կրկին հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով պետք է կալանավորվի ընտրություններից հետո։ Սպառնաց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով, որ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։ Այդ օրը սպառնալիքներ հնչեցին նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամել Կարապետյանի հասցեին։
«Նախընտրական իմ խոստումը կհամարեմ իրականացված, եթե, ինչպես խոստացել եմ, ամբողջ թալանվածը բոլորի կողմից մինչև վերջ ու հատիկ–հատիկ հետ բերվի, և տակը մնա այն, ինչին ձեզ հայտնի շրջանակներն արժանի են։ Այն ժամանակ, երբ Մարտի 1–ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, և երբ խարդախությամբ ու «քցելով» հարստություն կուտակածները կանգնեն օրենքի առաջ, նոր միայն կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են»,– ասաց նա։
Փաշինյանը կրկին նշեց, թե 8 տարվա իշխանավարման ընթացքում իր կողմից մատնանշված խնդիրները չեն կարգավորվել դատաիրավական համակարգում առկա խոչընդոտների պատճառով.
«8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել դատաիրավական մաֆիայի դեմ։ Հիմա ՀՀ ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի»,– շարունակեց նա։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալման կադրերին, Փաշինյանը հայտարարեց, թե ինքը դրանց չի հետևել, քանի որ չեն հետաքրքրում։
«Ինչ վերաբերում է ասֆալտին փռելուն, ապա այդ հրահանգները տրվել են շատ վաղուց, և հարց է, թե ինչու այդ հրահանգները նախկինում պատշաճ չեն կատարվել։ Այն, ինչ ասել եմ՝ ասել եմ, և ինչ ասել եմ՝ պետք է դառնա իրականություն, այդ թվում այն պատճառով, որ ՀՀ ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին, իսկ հաջորդ օրը
կալանավորեցին 2 ամսով։
Գործարարը և ևս 2 անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում
Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ (որոնցից մեկը չի արթնացել`
սատկել է) և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի: