https://arm.sputniknews.ru/20260605/pashinjany-qarvozarshavi-verjin-ory-krkin-sparnac-ynddimadir-uzheri-arajnvordnerin-103098045.html
Եկել է մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը. Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմությանը
Եկել է մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը. Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Իշխող կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ղեկավարները և նրանց թիմակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T21:46+0400
2026-06-05T21:46+0400
2026-06-05T22:08+0400
նիկոլ փաշինյան
ընդդիմություն
սամվել կարապետյան
քարոզարշավ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ռոբերտ քոչարյան
գագիկ ծառուկյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103098447_0:0:1263:710_1920x0_80_0_0_8fdc65f6c11e1f61c3a0118921cac1f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում` եզրափակիչ քարոզարշավի ժամանակ, կրկին հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով պետք է կալանավորվի ընտրություններից հետո։Նա հիշեցրեց, որ դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։«Դատական համակարգն այդ թալանածը պետք է վերադարձնի ՀՀ ժողովրդին և պետությանը»,–ասաց նա։Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին` Փաշինյանը հայտարարեց, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի 300 000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար։Իշխանությունը տապալել է ամեն ինչ, դրա համար էլ արված աշխատանքի մասին չի խոսում․ Քոչարյան«Կալուգացի օլիգարխը զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը, իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության»,–հայտարարեց նա։Շարունակելով, Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը պետական է և լինելու է միայն պետական։ Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով, որ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։«Ժողովրդից թալանածը դատական համակարգն օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։ Ծառուկյանը, նրա սանձարձակ համախոհները և զավակը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,–ասաց նա։Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում շարունակաբար գործող «դատաիրավական մաֆիան» կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ։Նա հրահանգեց ավելի արդյունավետ աշխատել և հաշված ժամերի ընթացքում բոլոր ընտրակեղծարարներին բանտ նստեցնել։ «Ես ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի Հայաստանի իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները պետք է շատ արագ, ժամերի ընթացքում, առանց բացառության, հայտնվեն բանտերում»,–ասաց նա։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը քարոզարշավի վերջին օրը կրկին սպառնաց ընդդիմադիր ուժերի առաջնորդներին
Sputnik Արմենիա
Փաշինյանը քարոզարշավի վերջին օրը կրկին սպառնաց ընդդիմադիր ուժերի առաջնորդներին
2026-06-05T21:46+0400
true
PT2M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103098447_56:0:1003:710_1920x0_80_0_0_28160039ac5079439a3fba9239239950.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ընդդիմություն, սամվել կարապետյան, քարոզարշավ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ռոբերտ քոչարյան, գագիկ ծառուկյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
նիկոլ փաշինյան, ընդդիմություն, սամվել կարապետյան, քարոզարշավ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ռոբերտ քոչարյան, գագիկ ծառուկյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
Եկել է մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը. Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմությանը
21:46 05.06.2026 (Թարմացված է: 22:08 05.06.2026) Իշխող կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ղեկավարները և նրանց թիմակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում` եզրափակիչ քարոզարշավի ժամանակ, կրկին հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով պետք է կալանավորվի ընտրություններից հետո։
«Կարճ ժամանակում Ռոբերտ Քոչարյանը պետք է կանգնի դատաստանի առաջ «Մարտի 1»–ի ոճրագործության համար։ «Մարտի 1»–ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը պետք է հասնի իր լրումին և Մարտի 1–ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։
«Դատական համակարգն այդ թալանածը պետք է վերադարձնի ՀՀ ժողովրդին և պետությանը»,–ասաց նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին` Փաշինյանը հայտարարեց, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի 300 000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար։
«Կալուգացի օլիգարխը զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը, իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության»,–հայտարարեց նա։
Շարունակելով, Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը պետական է և լինելու է միայն պետական։
Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով, որ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։
«Ժողովրդից թալանածը դատական համակարգն օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։ Ծառուկյանը, նրա սանձարձակ համախոհները և զավակը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,–ասաց նա։
Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում շարունակաբար գործող «դատաիրավական մաֆիան» կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ։
«Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ՀՀ-ում, ցավոք, դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի և ընդունելի լինի ժողովրդին։ Դրա առանցքային պատճառներից մեկը ՀՀ-ում ժողովրդի կողմից չընդունված Սահմանադրությունն է, որը մի քանի պատյանի տակ պաշտպանության տակ են առնում մաֆիաները։ Եկել է այդ մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը»,–ասաց Փաշինյանը։
Նա հրահանգեց ավելի արդյունավետ աշխատել և հաշված ժամերի ընթացքում բոլոր ընտրակեղծարարներին բանտ նստեցնել։
«Ես ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի Հայաստանի իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ, որ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները պետք է շատ արագ, ժամերի ընթացքում, առանց բացառության, հայտնվեն բանտերում»,–ասաց նա։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։