00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. ՔԿ–ն նոր գործ է հարուցել

© Photo : press office of the Investigative Committee of RAԾառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր
Բաժանորդագրվել
Կոմիտեից նշել են, որ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:


ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են նրա 3 առյուծներին և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ ՔԿ–ների` իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում։
© Photo : press office of the Investigative Committee of RAԾառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր
Проживающий на территории особняка Гагика Царукяна лев - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր
«Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ կոմիտեի` ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն դրամի վնաս:

ՔԿ–ից նաև նշել են, որ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգարվվել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն այսօր ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի
Լրահոս
0