https://arm.sputniknews.ru/20260708/datakhazutjuny-pahanjum-e-multi-grupi-sevani-apin-gtnvvogh-tnery-veradardznel-hhin-104353181.html
Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ–ին
Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ–ին
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T12:14+0400
2026-07-08T12:14+0400
2026-07-08T12:18+0400
գագիկ ծառուկյան
սևան
սևանա լիճ
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
հող
սեփականատեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:26:1600:926_1920x0_80_0_0_fe41bc6106d001fcda89c6b58f1381b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:Որպես հետևանք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել.Արդյունքում՝ դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։Հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ (որոնցից մեկը չի արթնացել` սատկել է) և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ae2d30a180d1e6b1660f98c89f64d2a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, սևան, սևանա լիճ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հող, սեփականատեր
գագիկ ծառուկյան, սևան, սևանա լիճ, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հող, սեփականատեր
Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ–ին
12:14 08.07.2026 (Թարմացված է: 12:18 08.07.2026) Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է
դատախազության մամուլի ծառայությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Որպես հետևանք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել.
1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,
2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,
2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Արդյունքում՝ դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ
հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին
ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։
Հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները
ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին
ձերբակալեցին, ապա
կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում
Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ (որոնցից մեկը չի արթնացել`
սատկել է) և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի: