https://arm.sputniknews.ru/20260520/ararati-cementi-gvortsarany-petakanacvelu-e-nvor-karavarich-enq--nshanakelu-pashinjan-102380013.html
Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նոր կառավարիչ ենք նշանակելու. Փաշինյան
Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նոր կառավարիչ ենք նշանակելու. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T11:19+0400
2026-05-20T11:19+0400
2026-05-20T11:34+0400
նիկոլ փաշինյան
արարատ
ցեմենտ
գործարան
պետականացում
գագիկ ծառուկյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102380995_0:0:721:406_1920x0_80_0_0_f4d9926cb770c544db56feebb5227132.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ինչպես 2021 թ. տեղի ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեպքում, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանն է պետականացվելու։ Այս մասին այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։Փաշինյանն ընդգծեց, որ ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ առաջիկայում ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։ «Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Դուք այս պահից սկսած այլևս կարիք չունեք կատարելու Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ, քանի որ նրանց գործատուն այլևս ՀՀ–ն է»,– վստահեցրեց նա` կոչ անելով, որ այս պահից սկսած աշխատակիցները հետևեն ՀՀ կառավարության հրահանգներին։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
արարատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արարատի ցեմենտի գործարանը խլում են Ծառուկյանից
Sputnik Արմենիա
Արարատի ցեմենտի գործարանը խլում են Ծառուկյանից
2026-05-20T11:19+0400
true
PT2M07S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102380995_0:0:721:540_1920x0_80_0_0_26162d53435f7ee793e4aed885d0e0ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արարատ, ցեմենտ, գործարան, պետականացում, գագիկ ծառուկյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, видео
նիկոլ փաշինյան, արարատ, ցեմենտ, գործարան, պետականացում, գագիկ ծառուկյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, видео
Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, նոր կառավարիչ ենք նշանակելու. Փաշինյան
11:19 20.05.2026 (Թարմացված է: 11:34 20.05.2026) Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ինչպես 2021 թ. տեղի ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի դեպքում, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանն է պետականացվելու։ Այս մասին այսօր Լոռու մարզի Շնող համայնքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ Գուլոյան–Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը, որը նախկինում եղել է Կոտայքի մարզպետը, Գագիկ Ծառուկյանի փեսան է–խմբ. ) այդ մաֆիայի մախինացիան բացահայտվել է, և ՀՀ կառավարությունն արդեն իսկ գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման»,– հայտարարեց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ ինչպես արեցին ՀԷՑ–ի դեպքում, այնպես էլ առաջիկայում ցեմենտի գործարանի դեպքում կնշանակվի ժամանակավոր կառավարիչ։
«Ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատակիցներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Դուք այս պահից սկսած այլևս կարիք չունեք կատարելու Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ, քանի որ նրանց գործատուն այլևս ՀՀ–ն է»,– վստահեցրեց նա` կոչ անելով, որ այս պահից սկսած աշխատակիցները հետևեն ՀՀ կառավարության հրահանգներին։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։