Ոսկե սարեր խոստացան, հակառակը եղավ․ «Արարատից» հեռացված աշխատակիցների բողոքի ակցիան
14:49 16.11.2026 (Թարմացված է: 14:58 16.11.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Գործարանի նախկին աշխատակիցները դիմում-բողոքներ են ուղղել կառավարություն և տեսչական մարմին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Երևանի «Արարատ» («Նոյ») կոնյակի-գինու-օղու կոմբինատի 15 արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններում։
Լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակիցներից Գերասիմ Գասպարյանը նշեց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստացել են սեպտեմբերի 10-ին, որով իրենց 2 ամիս ժամանակ է տրվել։
Լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակիցներից Գերասիմ Գասպարյանը նշեց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստացել են սեպտեմբերի 10-ին, որով իրենց 2 ամիս ժամանակ է տրվել։
«Մեզ տրվել է մի ծանուցում, որ բոլորս կրճատման հիմունքներով ազատված ենք գործից՝ մեզ համար անհասկանալի պատճառներով»,- նշեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ հաստիքների կրճատումը հիմնավոր չէ, քանի որ իրենց հեռացումից հետո այլ աշխատակիցների են ընդունել։
Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ երբ նոր կառավարիչները եկել էին, իրենց ոսկե սարեր էին խոստանում, բայց եղավ լրիվ հակառակը։
Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ երբ նոր կառավարիչները եկել էին, իրենց ոսկե սարեր էին խոստանում, բայց եղավ լրիվ հակառակը։
«Առաջին հանդիպումն այն էր, որ «դիմում գրի, գործից ազատվի»։ Ես հարցրեցի՝ ինչի՞ համար, 16 տարի աշխատել եմ։ Ասեցին՝ ֆոնդի կրճատում է, աշխատողների կրճատում․․․ Բանից պարզվեց՝ հաստիքների կրճատում չի, անձնավորված է։ Բոլորիս գործից հանում են, մեր տեղը բերում են ինչ-որ «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցների․․․ Նոյեմբերի կեսն ա, ձմեռ ա դեմը։ Մեկը հիվանդ մայր ունի, մեկը հիփոթեք ունի, պատերազմի մասնակից ունենք ստեղ, ոչ մի բան հաշվի չառան»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ հենց անվտանգության աշխատակիցներն են թիրախավորվել։
Արդեն նախկին աշխատակիցները դիմում-բողոքներ են ուղղել կառավարություն և տեսչական մարմին։ 15 աշխատակիցները հույս ունեին հանդիպում ունենալ կառավարության որևէ ներկայացուցչի հետ, սակայն պարզվեց՝ այսօր նրանց ոչ ոք չի ընդունելու։ Դիմում-բողոքը զեկուցման փուլում է, խոստացել են վաղը մինչև կեսօր պատասխան տալ։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ 2002 թվականից «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված կոմբինատի բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Արդեն օգոստոսին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։
Սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց «Մուլտի կոնցեռնի»՝ պետության կառավարմանը հանձնված ընկերություններում զանգվածային կրճատումների մասին։