00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը նոր կառավարիչ ունի

© SputnikԵրևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատ
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատ - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
Բաժանորդագրվել
Հուլիսի 31-ին հայտնի դարձավ, որ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը, որը 2002 թվականից ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում, նոր կառավարիչ ունի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Գարիկ Բոշյանը նշանակվել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ–ի կառավարիչ»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Լրահոս
0