«Առինջ մոլի» տնօրենի տունը խուզարկվում է, նա կալանավորված է
12:37 24.09.2026 (Թարմացված է: 14:03 24.09.2026)
Բաժանորդագրվել
ՊԵԿ-ից ավելի վաղ պնդել էին, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանի տունը խուզարկվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- հայտնեցին ՔԿ-ից։
Կոմիտեի տեղեկացմամբ՝ Ա.Ն.-ն (Ալիկ Նազարյան. խմբ․) կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը տնային կալանքի տակ է, նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կալանավորված։ Օգոստոսի 7-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատըհանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։