00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանի կալանքը 2 ամսով երկարացվեց

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2026
Բաժանորդագրվել
Ծառուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման մասին հարցը քննվել էր ավելի քան 6 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին դատարանի բակում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։

Ծառուկյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման մասին հարցը քննվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ավելի քան 6 ժամ։
«Եվս մեկ անգամ հաստատվեց, որ իրավունքի գերակայությունը Հայաստսնում տեղ չունի: Իրականում որևէ ծանրակշիռ փաստարկ չկա, դրանք կանխատեսական դատողություններ են, դատարանին ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ պարոն Ծառուկյանն ազատության մեջ մնալով կարող է խանգարել գործի քննությանը: Լրիվ մերկապարանոց հայտարարություններ են»,- ասաց Խաչատրյանը:

Նշեց՝ նախնական փուլում, երբ քննարկվում էր, որ հնարվոր են որոշակի գործողություններ լինեն և մտահոգություններ կան, որ գուցե խոչընդոտի գործի նախաքննությանը, կրկին պնդում էին, որ նման բան չի կարող լինել: Խաչատրյանը շեշտեց՝ այս փուլում արդեն բոլոր առերեսումներն արվել են ու արդեն խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկար:

Ըստ Էմին Խաչատրյանի՝ այս գործը շատ շուտով դատարան կմտնի: Որոշմանը ծանոթանալուց հետո անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0