https://arm.sputniknews.ru/20260812/hima-el-arinj-mvoln-en-cankanum-khlel-tsarukjanic-mamul-105706732.html
Հիմա էլ «Առինջ մոլն» են ցանկանում խլել Ծառուկյանից․ մամուլ
Հիմա էլ «Առինջ մոլն» են ցանկանում խլել Ծառուկյանից․ մամուլ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտնել էր, թե առևտրի կենտրոնը շուրջ 500 միլիոն դրամի հարկ է թաքցրել։ 12.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-12T22:00+0400
2026-08-12T22:00+0400
2026-08-12T22:03+0400
գագիկ ծառուկյան
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
հհ դատախազություն
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104963709_3:0:1278:717_1920x0_80_0_0_cc45f5838269785dc013fc6504d43341.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է խլել «Առինջ մոլի» տարածքը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։Կայքի տեղեկություններով՝ դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ, ինչի արդյունքում պետբյուջե 500 միլիոն դրամի հարկ չի վճարվել։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը տնային կալանքի տակ է, նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կալանավորված։Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104963709_162:0:1118:717_1920x0_80_0_0_bee3d4ed875c6adb8cd398b691186f07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե
գագիկ ծառուկյան, «առինջ մոլ» առևտրի կենտրոն, հհ դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե
Հիմա էլ «Առինջ մոլն» են ցանկանում խլել Ծառուկյանից․ մամուլ
22:00 12.08.2026 (Թարմացված է: 22:03 12.08.2026) Ավելի վաղ ՊԵԿ-ը հայտնել էր, թե առևտրի կենտրոնը շուրջ 500 միլիոն դրամի հարկ է թաքցրել։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է խլել «Առինջ մոլի» տարածքը։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Կայքի տեղեկություններով՝ դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
«Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տարածքի մասին է, որն, ըստ ամենայնի, պատրաստվում են խլել Ծառուկյանից»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԵԿ-ը
հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրում բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ, ինչի արդյունքում պետբյուջե 500 միլիոն դրամի հարկ չի վճարվել։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը տնային կալանքի տակ է, նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը՝ կալանավորված։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։