00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քաղաքապետարանը պնդում է` «Մուլտի Ուելնեսի» գույքն ի պահ է հանձնվել. պաշտպանը հերքում է

© Sputnik«Մուլտի Ուելնեսը»
«Մուլտի Ուելնեսը»  - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2026
«Մուլտի Ուելնեսը» . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը «Մուլտի Ուելնեսի» շենքի հետ կապված քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է համարում, դրա վերաբերյալ արդեն իրավական պրոցեսներ են սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված Երևանի «Մուլտի ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի ողջ գույքն ի պահ է հանձնվել, Երևանի քաղաքապետարանից հայտնել են Sputnik Արմենիային։ Իսկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում պնդում է` դա իրականությանը չի համապատասխանում։
Երևանի քաղաքապետարանն իր որոշումը բացատրում է նրանով, որ «Մուլտի Ուելնես» համալիրում առկա շարժական գույքը համայնքի սեփականությունը չէ, դրա համար ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծառուկյանի փաստաբանը նույնիսկ զարմացավ լուրից, թե «Մուլտի Ուելնեսի» շարժական որևէ գույք ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։
«Ո՞ւմ կողմից է ի պահ հանձնվել։ Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ «Մուլտի Ուելնեսը» ոչ մի գույք, նույնիսկ 1 զույգ սրբիչ ի պահ չի հանձնել Երևանի քաղաքապետարանին»,– ասաց Խաչատրյանը։
Ընդգծեց, որ քաղաքացիական և վարչական դատարաններում արդեն հայցեր են մուտքագրվել «Մուլտի Ուելնես»–ի շարժական գույքի հետ կապված։ Վստահեցրեց` ի պահ հանձնելու վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ քաղաքապետարանից չեն կարող ներկայացնել, քանի որ չկա նման բան։
Ինչ վերաբերում է անշարժ գույքին, որ հուլիսին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի` Խանջյան փողոց 22 հասցեում գտնվող գույքը տրվել է Երևանի քաղաքապետարանին։
«Երևան քաղաքի Խանջյան փողոց հ.22 (նախկին հասցեն՝ Ալեք Մանուկյան փողոց h.11) հասցեում գտնվող 1,262154 հա հողամասի և դրա վրա գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ գրանցված է Երևան համայնքի սեփականության իրավունքը: Երևան համայնքի և «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊԸ–ի միջև 2016 թվականի հոկտեմբերի 20-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր։ Այդպիսով 1,262154 հա հողամասի նկատմամբ գրանցվել է ՍՊԸ–ի կառուցապատման իրավունքը, իսկ դրանում կառուցվող շինության նկատմամբ` տիրապետման և օգտագործման իրավունք»,– Երևանի քաղաքապետարանից այսպես են պատասխանել այս թեմայով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշել են, թե տվյալ գույքի նկատմամբ ընկերության իրավունքները դադարել են ընկերության հետ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի պահանջներին համապատասխան։
Համաձայն դրա հողամասի սեփականատերն իրավունք ունի պայմանագրի գործողության ընթացքում հրաժարվել պայմանագրից՝ նախապես 1 ամիս առաջ ծանուցելով կառուցապատողին:
Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա փաստաբանի խոսքով` քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է, ու դրա վերաբերյալ արդեն իրավական պրոցեսներ են սկսվել։ Այդ պայմանագիրը պետք է գործեր մինչև 2060 կամ 2065 թվականը ու դրանից հետո միայն գույքը հանձնվեր քաղաքապետարանին, բայց պայմանով, որ կառավարումը կրկին պատկաներ «Մուլտի Ուելնեսին»։ Խաչատրյանը նշեց նաև, որ քննչական մարմնից նույնիսկ որոշում ունեն անշարժ գույքի վերաբերյալ, որ իրեղեն ապացույց է ճանաչվել, այնտեղ շարժական գույքի վերաբերյալ որևէ նշում առհասարակ չկա։
Հավելենք նաև, որ «Մուլտի Ուելնես կենտրոնը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը: Այս ամենի հետևանքով «Մուլտի Ուելնեսը» զրկվել է կառուցապատման իրավունքից, և տարածքն անցել է համայնքին:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0