https://arm.sputniknews.ru/20260805/multi-velnesy-dati-e-tvel-erevani-qaghaqapetaranin-105436361.html
«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի որոշման հետևանքով «Մուլտի Վելնեսը» զրկվել է կառուցապատման իրավունքից և տարածքն անցել է համայնքին` գույքով հանդերձ։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T14:20+0400
2026-08-05T14:20+0400
2026-08-05T14:38+0400
հայաստան
«մուլտի վելնես» մարզական համալիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e667c1c3628f03e2f04ec12c8cd18ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրից հրաժարվելու գործարքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։Նշենք, որ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Վելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է, ու այսուհետև գործելու է «Երևան Վելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։Ընկերության փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի որոշումը, որով հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը, և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն:Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e07f6c0b116aa48ba52066e651989f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր
հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր
«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
14:20 05.08.2026 (Թարմացված է: 14:38 05.08.2026) Երևանի քաղաքապետարանի որոշման հետևանքով «Մուլտի Վելնեսը» զրկվել է կառուցապատման իրավունքից և տարածքն անցել է համայնքին` գույքով հանդերձ։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Մուլտի Վելնես» կենտրոնը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ` պահանջելով անվավեր ճանաչել Երևան համայնքի և «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրից հրաժարվելու գործարքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։
Նշենք, որ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը
հայտարարեց, թե «Մուլտի Վելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է, ու այսուհետև գործելու է «Երևան Վելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։
Ընկերության փաստաբանը դատարանից պահանջում է նաև անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի որոշումը, որով հուլիսի 14-ին դադարեցվել է «Մուլտի Վելնեսի» կառուցապատման իրավունքը, և գույքն ամբողջությամբ գրանցվել է որպես Երևան համայնքի սեփականություն:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։