00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատախազությունը պնդում է` «Արարատցեմենտը» հանքարդյունահանում է իրականացրել խախտումներով

© Sputnik / Aram Nersesyan«Արարատցեմենտ»
«Արարատցեմենտ» - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2026
Բաժանորդագրվել
Դատախազը քննչական մարմին հաղորդում է ներկայացրել գույքահարկի գծով պարտավորությունները և տարեկան վարձավճարները չկատարելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունն «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի իրականացրած հանքարդյունահանման գործընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` ընդդեմ «Մուլտի գրուպ» կոնցեռնի (դրա կազմում է նաև «Արարատցեմենտը») սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց: Հայցադիմումով, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի բաժնետոմսերը: Հուլիսի 16-ից «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։
Կառույցից նշում են, որ այդ խախտումները հայտնաբերվել են պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում։
«Ընկերությունը 2008 թվականից տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր: Այնուհետև «Արարատցեմենտը», տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտել է ՀՀ օրենսդրությունը, իրականացրել ապօրինի ընդերքօգտագործում»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հուլիսի 16-ին դատախազը հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին։ Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությունները շարունակվում են:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքել էր այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման հարցով դիմել է դատարան։
Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր նաև, որ կոչնչացնի «պատերազմի եռագլուխ կուսակցությունը»՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նա խոստացել էր «կզացնել» նշված ուժերի ղեկավարներին։
Գագիկ Ծառուկյանի քրեական գործը

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Լրահոս
0