00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան

© Sputnik / Aram NersesyanԱրսեն Ջուլֆալակյանը
Արսեն Ջուլֆալակյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Արսեն Ջուլֆալակյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ջուլֆալակյանն ընդգծել է, որ ստորության գագաթնակետն էր տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ էր, չէր դիմադրում և պատրաստ էր հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Այն, ինչ կատարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Արսեն Ջուլֆալակյանը։

Հուլիսի 7–ին դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից րոպեներ անց, ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ տարածեց, որում երևում էր, թե ինչպես են սև համազգեստով, դիմակավորված մի խումբ անձինք գետնին պառկեցնում ԲՀԿ առաջնորդին և ձեռնաշղթաներ հագցնում։

Ջուլֆալակյանը նշել է, որ 2020թ-ի փետրվարից «զրո» հարաբերություն ունի Գագիկ Ծառուկյանի հետ: Մեկ անգամ են հանդիպել Փարիզում, երբ Ծառուկյանը գնացել էր ըմբշամարտի մրցումները դիտելու:
«Հայտնի է, որ նույն քաղաքական հայացքների կրող չենք: Առհասարակ, շատ տարբեր ենք մեր մոտեցումներում թե՛ քաղաքականության մեջ, թե՛ սպորտում: Բայց այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է։ Սա ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ։ Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է»,–գրել է Ջուլֆալակյանը։
Մարզիկն ընդգծել է, որ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այս ամենը այլանդակ քաղաքական այլասերվածություն է, բացարձակ իրավական ամենաթողություն և պետական բոլոր ինստիտուտների տոտալ վերահսկողության։
Հիշեցնենք` հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ (որոնցից մեկը չի արթնացել` սատկել է) և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Գագիկ Ծառուկյանը կարող է միանձնյա 30-իդ գետնին պառկեցնել․ Տոնոյանը պատասխանում է ՔԿ–ին
Լրահոս
0