00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գագիկ Ծառուկյանը կարող է միանձնյա 30-իդ գետնին պառկեցնել․ Տոնոյանը պատասխանում է ՔԿ–ին

Բաժանորդագրվել
ԲՀԿ խոսնակը շեշտեց, որ դատարանի որոշումը բացարձակ անսպասելի չէր, քանի որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Քննչական կոմիտեի աշխատակիցները փորձում էին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութով ցույց տալ, թե ինչպես կարող են գետնին պառկեցնել Ծառուկյանին, բայց իրականում դա անելու համար 30 հոգի էր պետք։ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Քննչական կոմիտեն դատարանի՝ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշման հրապարակումից րոպեներ անց տեսանյութ տարածեց, որում երևում է, թե ինչպես են սև համազգեստով, դիմակավորված մի խումբ անձինք գետնին պառկեցնում ԲՀԿ առաջնորդին և ձեռնաշղթաներ հագցնում։
«Ցավում ու ցավակցում եմ ՔԿ բոլոր պատասխանատուներին, որոնք, ըստ երևույթին, մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության բարդույթները փորձել էին իրացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութի մոնտաժով։ Այն էնտուզիազմով, որով խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել։ Սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալիս, այլ այն, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա ձեզ 30-իդ կարող էր միաժամանակ գետնին պառկեցնել»,- ասաց Տոնոյանը։
Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ըստ Տոնոյանի, անակնկալ չկար, քանի որ, ըստ նրա, Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին։ ԲՀԿ խոսնակը հայտարարեց, որ գործող իշխանության կոնկրետ և ուղիղ հրահանգով ՀՀ իրավական համակարգը դարձել է ձեռնասուն կամակատար։
Շեշտեց՝ ակնհայտ է, որ այս ամենն ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն և քաղաքական վրեժխնդրություն։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Լրահոս
0