Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ կալանավորման որոշումը կբողոքարկվի
19:48 07.07.2026 (Թարմացված է: 20:01 07.07.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Պաշտպանների խոսքով` դատարանին որևէ փաստարկ չի հետաքրքրել։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։ Խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավոր Գարիկ Աբելյանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը․ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է։
«Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա ուղիղ, հրապարակային հանձնարարականի արդյունք է»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում ընդհանրապես քննարկում չի եղել։ Ըստ Սարգսյանի՝ ո՛չ դատարանն է հարցեր ուղղել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել։
«Տպավորություն է, թե որոշումը գրված, պատրաստ էր, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- նշեց փաստաբանըԵրեմ Սարգսյանը։
Պաշտպան Էմին Խաչատրյանը հավելեց, որ այս դատական նիստը եզակիներից էր այն իմաստով, որ դատարանին առհասարակ փաստարկների մասով որևէ բան չհետաքրքրեց։ Նա ընդգծեց, որ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն վերադաս ատյանում։
«Տպավորություն է, թե որոշումը գրված, պատրաստ էր, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- նշեց փաստաբանըԵրեմ Սարգսյանը։
Պաշտպան Էմին Խաչատրյանը հավելեց, որ այս դատական նիստը եզակիներից էր այն իմաստով, որ դատարանին առհասարակ փաստարկների մասով որևէ բան չհետաքրքրեց։ Նա ընդգծեց, որ որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն վերադաս ատյանում։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի: