Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց
19:34 07.07.2026 (Թարմացված է: 20:43 07.07.2026)
Բաժանորդագրվել
Ծառուկյանը առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում այսօր ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։

Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը դատապարտել են Ծառուկյանի դեմ սկսված այս գործողությունները` դրանք որակելով որպես քաղաքական հաշվեհարդար։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը դատապարտել են Ծառուկյանի դեմ սկսված այս գործողությունները` դրանք որակելով որպես քաղաքական հաշվեհարդար։