00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գագիկ Ծառուկյանի գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան

Բաժանորդագրվել
Փաստաբանները վստահեցնում են` այն գործը, որի համար ձերբակալել են գործարարին, հանցագործության հետ առնչություն չունի, նույնիսկ բիզնես վեճ էլ չկա, ավելին` պետք է տուժող ճանաչվեր Գագիկ Ծառուկյանը, սակայն տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նիստը, որը սկսվել էր մոտ 6 ժամ առաջ, ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցի հարցը քննում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։

«Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև կողմերի փաստարկները լսողի դերում էր։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Ասում են՝ իբրև թե ԻԻՀ քաղաքացիներից հափշտակություն է արել, փողերի լվացում է կատարել, բայց մենք դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ հենց իրենք են պարտք Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձրել, թեպետ պարտավորվել են դա անել 2026թ․, հիմա չեն վերադարձրել և, ըստ էության, շանտաժ են սկսել»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց՝ կա նաև ԻԻՀ դատարանի որոշումը, որ նմանատիպ գործընթաց նաև Իրանում են սկսել, և այնտեղ դատարանն արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիաիրավական գործընթացներ են։ Նաև արձանագրվել է, որ ԻԻՀ քաղաքացիների հայտարարածների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։
Սարգսյանը հիշեցրեց, որ հունիսի 9-ին ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն անձնական գործերով պետք է մի քանի օրով մեկներ, սակայն նրան թույլ չեն տալիս մեկնել ու մեղադրանք է առաջադրվում, խափանման միջոց է ընտրվում բացակայելու արգելքը։ Պաշտպանները բողոք են ներկայացնում՝ նշելով, որ ԿԸՀ թույլտվությունն էր պետք, առանց դրա ապօրինի է այս որոշումը։ Դատախազը հունիսի 23-ին հաստատում է, որ ապօրինի է եղել, սակայն մինչև հուլիսի 6-ը որոշումը չի ներկայացվել ո՛չ քննիչին, ո՛չ պաշտպանական խմբին։
«Այսինքն՝ դատախազությունն արձանագրել է, որ սահմանափակումն ապօրինի էր, այսինքն՝ այդ պահին պետք էր դա անել, արվեց։ Այս ամենը վկայում է, որ մենք գործ չունենք իրավական պրոցեսների հետ, այլ արվում է այն, ինչի մասին հայտարարվել էր»,- նշեց Սարգսյանը։
Պաշտպանական խմբից Էմին Խաչատրյանը հավելեց՝ դատական նիստի ընթացքում առաջադրված մեղադրանքից քարը քարի վրա չեն թողել։ Շեշտեց՝ եթե այս հետապնդումները պետք է կազմակերպվեին, ապա գոնե ավելի լուրջ մեղադրանք մտածեին, որովհետև այստեղ, ըստ նրա, հանցագործության դեպք էլ չկա։
«Ավելին՝ այստեղ անգամ բիզնես վեճ էլ չկա, ուղիղ իմաստով պետք է տուժող ճանաչվեր Գագիկ Ծառուկյանը, սակայն տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:
Լրահոս
0