00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր տարին՝ կալանավայրում. սրբազաններից մինչև ընդդիմադիր գործիչներ

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2025
Բաժանորդագրվել
Ամանորը բանտում դիմավորող անձանց պատմություններում մեկ բան է նման` գործող իշխանության հետ անհամաձայնությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. 2025 թվականը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում ավարտվում է ճնշող պատկերով. նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բանտում են Հայ առաքելական եկեղեցու 4 սրբազաններ։
Պետություն-եկեղեցի հարաբերությունները վատթարացան, երբ առաքելական եկեղեցու վերնախավը հրապարակավ քննադատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարած արտաքին քաղաքականությունը։ Դրանից հետո իշխանականները սկսեցին խոսել «եկեղեցին մաքրելուց»` պարբերաբար հանրային դաշտ նետելով բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մասին հրապարակումներ։ Հետո հոգևոր դասի ներկայացուցիչների տներում եղան խուզարկություններ, որոնց հաջորդեցին ձերբակալություններն ու քրեական գործերը։

Կալանավորված սրբազաններ և եկեղեցու աջակիցներ

Առաջինը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվեց, որն առաջնորդում էր «Սրբազան պայքար» շարժումը։ Այս տարվա հունիսի 24-ին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր «հեղաշրջման պլան», որը, ըստ լրատվամիջոցի, ներկայացնում էր գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվարկ։ Այդ «պլանը» սկսեցին տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Նրանց հաջորդեցին իշխանական պատգամավորները, ինչից հետո այն ուղարկվեց ՀՀ քննչական կոմիտե։
Երկու օր անց՝ հունիսի 26-ին, Բագրատ սրբազանը և նրա աջակիցներից 17–ն արդեն կալանավորված էին։
Բագրատ սրբազանն ու գործով անցնողները մեղադրվում են ահաբեկչության կազմակերպման փորձի մեջ։ Դեռևս շարունակում են կալանքի տակ մնալ Բագրատ սրբազանն ու հանրային գործիչ Վահագն Չախալյանը, իսկ հունիսի 25-ից կալանավորված՝ Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվեց տնային կալանքով և գրավով։
2022 թվականին հնչեցրած արտահայտության համար 2025 թվականի հունիսի 28-ին կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Եվ թեև 2022 թ–ին ՀՀ գլխավոր դատախազությունը դրա մեջ հանցակազմ չէր տեսել, 2025–ին հարուցված գործով Միքայել սրբազանը մեղադրվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
2025–ին հոգևոր ծառայության խաղաղ ընթացքը խաթարվեց նաև Արագածոտնի թեմում. սեպտեմբերի 10-ի առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը (նա, ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի քրոջ որդին է), ապա բերման ենթարկեցին նրան։ Թեմից բերման ենթարկվեցին նաև այլ հոգևորականներ, որոնք հետագայում ազատ արձակվեցին։ Մկրտիչ սրբազանին մեղադրանք առաջադրվեց ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հավաքներին մասնակցելու պարտադրանքի համար։ Հոկտեմբերի 16–ին Մկրտիչ սրբազանը կալանավորվեց։ Դեկտեմբերի 13–ին նրա կալանքի ժամկետը երկարացվեց։
Նույն ժամանակահատվածում կարգալույծ հռչակվեց Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան), որը, սակայն, հրաժարվեց լքել վանքն ու դարձավ իշխանություն– եկեղեցի «հակամարտության» առանցքային օղակներից մեկը։
Այսպիսով «գլխատվեցին» Հայ առաքելական եկեղեցու 3 թեմեր` Տավուշ, Շիրակ, Արագածոտն, ապա շղթան հասավ նաև Մայր աթոռ։
Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անունը մերձիշխանական լրատվամիջոցներում սկսեց արծարծվել մեղմ ասած` ոչ պատվաբեր առիթով։ Տարածվեց ինտիմ բնույթի տեսագրություն, որը կապեցին կուսակրոն հոգևորականի հետ։ Որոշ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն հերքեց նրա կապը տվյալ տեսանյութի հետ, սակայն Արշակ սրբազանի խնդիրները սրանով չավարտվեցին։
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ–ն ձերբակալեց նրան ՔԿ–ի շենքից դուրս գալիս, իսկ մեկ օր անց Մայր աթոռի դիվանապետը կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։
Ի դեպ, անազատության մեջ հայտնված բոլոր հոգևորականներն աչքի էին ընկել հակաիշխանական դիրքորոշմամբ` ուղեկցված Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հավատարմությամբ։

Ընդդիմադիր գործիչներ և քաղաքական ակտիվիստներ

Գյումրու ղեկավար Վարդան Ղուկասյանը նույնպես Նոր տարին կդիմավորի բանտում։ Ընդդիմադիր համայնքապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված գործողությունների շրջանակներում։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանը և ևս յոթ պաշտոնյա, այդ թվում՝ Գյումրու գլխավոր ճարտարապետը, մեղադրվում են կաշառք ստանալու և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով, դեկտեմբերի 17–ին նրա կալանքի ժամկետը երկարացվել է ևս 3 ամսով։
Ճաղերի հետևում է նաև Մասիսի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Համբարձումյանը, որը 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի վարչապետի թեկնածուն է։
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է դեռևս 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Քրեական գործի առանցքային դրվագը վերաբերում է Հայանիստ–Հովտաշատ խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին, որտեղ, ըստ մեղադրանքի, կիրառվել է բռնություն։ Համբարձումյանը մեղադրվում է «զինված խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով» հոդվածով։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ 6 տարի տևած դատական գործընթացից հետո` 2025 թվականի հոկտեմբերին, Երևանի քրեական դատարանը Դավիթ Համբարձումյանին ճանաչել է մեղավոր և դատապարտել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Նոյեմբերի 13-ի առավոտյան ուժայինները ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ ու ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին և մինչ օրս կանալքի տակ են։
Նոր տարին ճաղերի հետևում դիմավորող այս անձանց պատմություններում մեկ բան է նման` գործող իշխանության հետ անհամաձայնությունը։
Լրահոս
0