https://arm.sputniknews.ru/20251204/arshak-srbazany-dzerbakalvel-e-96534601.html
ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին
ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին
Sputnik Արմենիա
Ձերբակալության պահին Արշակ սրբազանը ՀՀ քննչական կոմիտեի շենքում է եղել։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T17:40+0400
2025-12-04T17:40+0400
2025-12-04T18:03+0400
արշակ սրբազան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ձերբակալություն
փաստաբան
արսեն բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405433_0:0:1500:844_1920x0_80_0_0_8d91f1a61bb6c69fac000b4d8983fbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։Ինչպես հայտնի է, «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց` այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։Արսեն Բաբայանը հավելել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի: Այլ մանրամասներ փաստաբանը չի հայտնել։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ ստացել են Մայր աթոռի դիվանապետին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։ Նշել էր՝ այն բաղկացած է ընդամենը 1 էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Բաբայանն ընդգծել էր, որ այդ եզրակացությամբ ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից ԶԼՄ-ներին հայտնած տեղեկությունը, թե հաստատվել է տեսանյութում Արշակ սրբազանի պատկերված լինելու հանգամանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/01/96405433_106:0:1439:1000_1920x0_80_0_0_42a9b6f93b931029a38bd747e8067c55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արշակ սրբազան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ձերբակալություն, փաստաբան, արսեն բաբայան
արշակ սրբազան, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, ձերբակալություն, փաստաբան, արսեն բաբայան
ԱԱԾ–ն ձերբակալել է Արշակ սրբազանին
17:40 04.12.2025 (Թարմացված է: 18:03 04.12.2025) Ձերբակալության պահին Արշակ սրբազանը ՀՀ քննչական կոմիտեի շենքում է եղել։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին»,- գրել է Բաբայանը։
Ինչպես հայտնի է, «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն հրապարակեց`
այն վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն
արձագանքեց` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ասուլիս հրավիրեց և
հայտարարեց, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են։
Արսեն Բաբայանը հավելել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի: Այլ մանրամասներ փաստաբանը չի հայտնել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին
Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ ստացել են Մայր աթոռի դիվանապետին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը։ Նշել էր՝ այն բաղկացած է ընդամենը 1 էջից, որի կեսից ավելին լուսանկար է։ Բաբայանն ընդգծել էր, որ այդ եզրակացությամբ ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից ԶԼՄ-ներին հայտնած տեղեկությունը, թե հաստատվել է տեսանյութում Արշակ սրբազանի պատկերված լինելու հանգամանքը։