https://arm.sputniknews.ru/20250626/bagrat-srbazany-kalanavvorvec-erku-amsvov-90636574.html
Բագրատ սրբազանը կալանավորվեց երկու ամսով
Բագրատ սրբազանը կալանավորվեց երկու ամսով
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ 26.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-26T03:00+0400
2025-06-26T03:00+0400
2025-06-26T03:11+0400
տեր բագրատ գալստանյան
բագրատ սրբազան
սրբազան պայքար
դատ
կալանք
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90322337_0:51:928:573_1920x0_80_0_0_c59b1f1e278c6a315fbd5d5f6e82bd3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց երկու ամսով։ Այդպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։Վճիռը դատարանի մոտ հավաքվածներին ներկայացնելուց հետո Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ պաշտպանների թիմը բողոքարկելու է որոշումը։ Թե որ կալանավայր են տանելու սրբազանին, կպարզվի առավոտյան։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց 16 մարդու ձերբակալության մասին, հայտնի էր դարձել նրանցից 13–ի անունները` Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդիա Մանթաշյան։Հավելենք, որ դատարանն արդեն երկամսյա կալանքի որոշում է կայացրել Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։ Ավարտվել է նաև Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 26–ին` ժամը 11:00-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90322337_48:0:880:624_1920x0_80_0_0_7d5e5e78ed0295f1541898b5a6f98cd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, սրբազան պայքար, դատ, կալանք, դատավոր
տեր բագրատ գալստանյան, բագրատ սրբազան, սրբազան պայքար, դատ, կալանք, դատավոր
Բագրատ սրբազանը կալանավորվեց երկու ամսով
03:00 26.06.2025 (Թարմացված է: 03:11 26.06.2025) Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց երկու ամսով։ Այդպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Նշենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել։ Հայտնի է մի շարք քաղաքական հնչերանգ ունեցող գործերով կալանքի իր որոշումներով։ Մասնավորապես՝ Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։
Վճիռը դատարանի մոտ հավաքվածներին ներկայացնելուց հետո Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ պաշտպանների թիմը բողոքարկելու է որոշումը։
Թե որ կալանավայր են տանելու սրբազանին, կպարզվի առավոտյան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ
զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն
հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները
բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։ Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների տանն
իրականացվել են ավելի քան 90 խուզարկություններ, ձերբակալվել է 14 անձ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց 16 մարդու ձերբակալության մասին, հայտնի էր դարձել նրանցից 13–ի անունները` Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդիա Մանթաշյան։
Հավելենք, որ դատարանն արդեն երկամսյա կալանքի որոշում է կայացրել Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, Լիդիա Մանթաշյանի, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ։
Ավարտվել է նաև Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 26–ին` ժամը 11:00-ին։