https://arm.sputniknews.ru/20251003/miqajel-srbazany-datapartvec-2-tarva-azatazrkman-94222131.html
Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Ավելի վաղ լրացուցիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ 03.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-03T17:39+0400
2025-10-03T17:39+0400
2025-10-03T18:19+0400
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
դատ
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94228117_0:0:1281:720_1920x0_80_0_0_26cde9bd4d750d09fa71b50f187d4af9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց դատավճիռը։Նշենք, որ սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել սրբազանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքով։ Իսկ սեպտեմբերի 29-ին՝ լրացուցիչ դատալսման ժամանակ, դատախազը միջնորդեց սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։«Դատարանը վճռեց Գևորգ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց Մելիքսեթյանը։Պատժի սկիզբը կհաշվարկվի սրբազանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։Սրբազանը ծիծաղով ընդունեց դատարանի վճիռը, իսկ դատական նիստի ներկաները՝ դատավորին ուղղված «ամո՛թ» վանկարկումներով։Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/03/94228117_75:0:1035:720_1920x0_80_0_0_b3b40d9eb0723e4dfb54e31b464b24d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան, կալանք
միքայել արքեպիսկոպոս աջապահյան, դատ, դատարան, կալանք
Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
17:39 03.10.2025 (Թարմացված է: 18:19 03.10.2025) Ավելի վաղ լրացուցիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց դատավճիռը։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել սրբազանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքով։ Իսկ սեպտեմբերի 29-ին՝ լրացուցիչ դատալսման ժամանակ, դատախազը միջնորդեց սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
«Դատարանը վճռեց Գևորգ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց Մելիքսեթյանը։
Պատժի սկիզբը կհաշվարկվի սրբազանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Սրբազանը ծիծաղով ընդունեց դատարանի վճիռը, իսկ դատական նիստի ներկաները՝ դատավորին ուղղված «ամո՛թ» վանկարկումներով։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ
քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա
կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։