https://arm.sputniknews.ru/20251217/vardan-ghukasjani-kalanqy-erkaradzgvec-evs-3-amisvov-96981167.html
Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Sputnik Արմենիա
Գյումրու համայնքապետը կալանքի տակ է հոկտեմբերի 21-ից։ Զարուհի Փոստանջյանի խոսքով` դատարանն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ 17.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-17T18:14+0400
2025-12-17T18:14+0400
2025-12-17T18:32+0400
հայաստան
վարդան ղուկասյան
դատարան
կալանք
զարուհի փոստանջյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971109_0:73:1211:754_1920x0_80_0_0_6cf1151fa03a9d18b627ec0835a51c88.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը դռնփակ նիստից հետո։Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն էր ներկայացրել երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։ Պաշտպանական կողմն էլ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը, երաշխավորություն էին ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971109_54:0:1157:827_1920x0_80_0_0_8039010a76ed70c105bde24c40b4ddc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարդան ղուկասյան, դատարան, կալանք, զարուհի փոստանջյան
հայաստան, վարդան ղուկասյան, դատարան, կալանք, զարուհի փոստանջյան
Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
18:14 17.12.2025 (Թարմացված է: 18:32 17.12.2025) Գյումրու համայնքապետը կալանքի տակ է հոկտեմբերի 21-ից։ Զարուհի Փոստանջյանի խոսքով` դատարանն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը դռնփակ նիստից հետո։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ
մեղադրող դատախազը միջնորդություն էր ներկայացրել երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։ Պաշտպանական կողմն էլ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը, երաշխավորություն էին ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։
«Դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է Վարդան Ղուկասյանը, այսինքն՝ անձին բնութագրող տվյալները, երաշխավորագրերը։ Առկա էին այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունները, սակայն դատարանը բավարարեց շարունակական կալանքը. սա նշանակում է, որ դատարանն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը»,– ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին
Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը
կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին
նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին
հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։