https://arm.sputniknews.ru/20251021/kargalujts-arvats-nakhkin-hvogevvorakany-chi-patrastvum-heranal-hvovhannavanqic-94909695.html
Կարգալույծ արված հոգևորականը չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից
Կարգալույծ արված հոգևորականը չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից
Sputnik Արմենիա
Մայր աթոռի տեղակատվական համակարգի տնօրենը նշեց՝ կարգալույծ արված հոգևորականի կողմից արված ցանկացած հոգևոր արարողություն անվավեր է։ 21.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-21T17:25+0400
2025-10-21T17:25+0400
2025-10-21T18:11+0400
քահանա
նիկոլ փաշինյան
պատարագ
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
հովհանավանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94909478_0:0:1280:720_1920x0_80_0_0_87de65a4e7540f4d752815a395b16320.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կարգալույծ արված նախկին քահանա Արամ Ասատրյանը (Ստեփան Ասատրյան) չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։«Բնականաբար, չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն։ Այս ամբողջ ընթացքում, որ 6 տարի քահանայություն եմ արել այստեղ, որևէ աջակցություն իրենց կողմից չեմ ունեցել (նկատի ունի Մայր աթոռին և Արագածոտնի թեմի առաջնորդին -խմբ․ )»,- նշեց նախկին հոգևորականը։Ասատրյանը համոզված է, որ հավատացյալներն իրեն կաջակցեն, անհրաժեշտության դեպքում ավելի քան տասը հազար մարդ կհավաքվի և թույլ չի տա իրեն վտարել: Նա հայտարարել է, որ ժողովուրդը թույլ չի տա նոր հոգևորական ուղարկել եկեղեցի, և դա կդիտվի որպես սադրանք:«Ժողովուրդը թույլ չի տա։ Սա ասում եմ, որ իրենց ականջին օղ անեն, որ եթե փորձեր անեն, իրենց վրա ժողովրդի ուժը կզգան»,- հայտարարեց կարգալույծ արված քահանան։Արձագանքելով լրագրողների դիտարկումներին, թե տարօրինակ է հոգևորականի շուրթերից սպառնալիք լսելը, Ասատրյանը նշեց՝ սպառնալիք չէ, նախազգուշացում է։Sputnik Արմենիայի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։Հավելենք, որ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, թե «իր լիակատար համերաշխությունն է հայտնում տեր Արամին»։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ րոպեներ առաջ իր տելեգրամյան ալիքում հայտարարեց, որ կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։
հովհանավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94909478_229:0:1189:720_1920x0_80_0_0_d4a65f14acbc46434789882ef13db339.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քահանա, видео, նիկոլ փաշինյան, պատարագ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հովհանավանք
քահանա, видео, նիկոլ փաշինյան, պատարագ, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հովհանավանք
Կարգալույծ արված հոգևորականը չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից
17:25 21.10.2025 (Թարմացված է: 18:11 21.10.2025) Մայր աթոռի տեղակատվական համակարգի տնօրենը նշեց՝ կարգալույծ արված հոգևորականի կողմից արված ցանկացած հոգևոր արարողություն անվավեր է։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կարգալույծ արված նախկին քահանա Արամ Ասատրյանը (Ստեփան Ասատրյան) չի պատրաստվում հեռանալ Հովհաննավանքից։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Բնականաբար, չեմ հեռանալու, իմ ժողովուրդն ուզում է, որ ես ծառայեմ իրեն։ Այս ամբողջ ընթացքում, որ 6 տարի քահանայություն եմ արել այստեղ, որևէ աջակցություն իրենց կողմից չեմ ունեցել (նկատի ունի Մայր աթոռին և Արագածոտնի թեմի առաջնորդին -խմբ․ )»,- նշեց նախկին հոգևորականը։
Ասատրյանը համոզված է, որ հավատացյալներն իրեն կաջակցեն, անհրաժեշտության դեպքում ավելի քան տասը հազար մարդ կհավաքվի և թույլ չի տա իրեն վտարել: Նա հայտարարել է, որ ժողովուրդը թույլ չի տա նոր հոգևորական ուղարկել եկեղեցի, և դա կդիտվի որպես սադրանք:
«Ժողովուրդը թույլ չի տա։ Սա ասում եմ, որ իրենց ականջին օղ անեն, որ եթե փորձեր անեն, իրենց վրա ժողովրդի ուժը կզգան»,- հայտարարեց կարգալույծ արված քահանան։
Արձագանքելով լրագրողների դիտարկումներին, թե տարօրինակ է հոգևորականի շուրթերից սպառնալիք լսելը, Ասատրյանը նշեց՝ սպառնալիք չէ, նախազգուշացում է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ որևէ արարողություն կամ որևէ եկեղեցական խորհուրդ, որ կկատարի նախկին քահանան, անվավեր է։
«Թե պսակադրության, թե մկրտության, առավել ևս պատարագի խորհուրդը կարգալույծ հոգևորականի կողմից անվավեր է։ Հուսանք՝ նա ողջախոհ կլինի և կազատի վանքը։ Չեմ կարող ոչինչ կանխատեսել, հուսանք՝ որևէ միջադեպ չի լին»,- նշեց Արթենյանը։
Հավելենք, որ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, թե «իր լիակատար համերաշխությունն է հայտնում տեր Արամին»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ րոպեներ առաջ իր
տելեգրամյան ալիքում հայտարարեց, որ կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին։