00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրաքցի եզդի. «Հայրս ասում էր` փրկություն կգտնենք Հայաստանում»

© Sputnik / Dmitriy PisarenkoДень памяти жертв массовой резни езидов в иракской Шангале
День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեք տարի առաջ սարսափելի ողբերգությունը ցնցեց աշխարհը. ավելի քան տասը հազար եզդի էր սպանել էր Իսլամական պետությունը Շանհալայում (Իրաքի հարավ) 2014 թվականի օգոստոսի 3–ին։ Ակնալիճ գյուղի եզդիների հուշահամալիրում հարգել են այդ ոճիրի զոհերի հիշատակը։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Առավոտվանից Արմավիրի մարզում՝ Երևանից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ակնալիճ գյուղի մուտքի մոտ, մեքենաներ են կանգնած, տղամարդկանց բազմություն է հավաքվել։ Տարբեր գյուղերից ու քաղաքներից եզդիներն ու հայերը, հասարակ քաղաքացիներն ու պատգամավորները գյուղ են շտապում` հարգանքի տուրք մատուցելու եզդիների Շանհալայում իրագործած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակնալճում է գտնվում գլխավոր տաճարը՝ «Եզդիների սուրբը»։ Այդ ժողովուրդը պաշտում է արևը` հավատարիմ մնալով հին աշխարհից եկող իրենց կրոնին։

© Sputnik / Dmitriy PisarenkoՀարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին

Ականատես Իրաքից

Ընկերների ու եղբայրների մոտ Հայաստան է եկել Շանհալայի իրադարձությունների ականատեսը` Ռանիմ Իբրահիմը։ Երեք տարի առաջ՝ օգոստոսի 2–ի լույս 3–ի գիշերը, նրա հարազատ գյուղ ներխուժեցին ջիհադականներն ու սարսափելի ջարդ իրագործեցին, որին զոհ գնացին մոտ 10 հազար մարդ։

«Մենք ողջ գիշեր ու մինչև առավոտ դիմադրում էինք, սակայն առավոտյան ռազմամթերքը սպառվեց։ Ով մեքենա ուներ` փախավ սարերը, մենք էլ` նրանց հետ։ Ես իննը երեխա ունեմ, մեծ որդիներս մնացին գյուղում` շարունակելով պաշտպանել մեր տները»,– Sputnik Արմենիային պատմեց Իբրահիմը։

Новый езидский храм в Армении - Sputnik Արմենիա
Եզդիների` աշխարհում ամենամեծ տաճարը կկառուցվի Հայաստանում

Մոտ մեկ միլիոն եզդի սարերում տասը օր են անցկացրել` առանց ջրի ու սննդի։ Ինչ պատահեր՝ ուտում էին, միայն թե գոյատևեն։ Օգնության հասան տասներորդ օրը։ Ավելի ուշ դեպի Սիրիա միջանցք բացեցին, որտեղից և Իբրահիմի ընտանիքը փախավ Հայաստան։

Իբրահիմի հայրն էր հորդորել  Հայաստան գնալ. ընտանիքում միշտ ասում էին, որ միակ մարդիկ, ովքեր կարող են հասկանալ այդ ցավն ու ապաստան տալ` հայերն են։ Նախ` նրանք քրիստոնյա են, հետո` ցեղասպանություն ապրած ժողովուրդ են։

«Հայաստանն ինձ հարազատ է դարձել, հայերը` եղբայրներ։ Մեզ միանգամից օգնեցին գյուղի բնակիչները. սնունդ ու հագուստ էին բերում, օգնում էին` ինչով կարող էին»,– ասաց Իբրահիմը։

2014 թվականի օգոստոսից հետո Հայաստանում ապաստան է գտել իրաքցի եզդիների 7 ընտանիք։ Սակայն այստեղ ոչ ոք չմնաց, չկարողացան հարմարվել այստեղի կյանքին, խանգարեց լեզվական պատնեշը։

Իբրահիմի ընտանիքը վերադարձավ Իրաք։ Ինչ-որ կերպ վերականգնվում են հոգեկան ու ֆիզիկական տանջանքներից հետո։ Մոռանալ սարսափը նրանք չեն կարող. աղջիկներին ստրկության էին վաճառում, տղաներին դաժանորեն սպանում` բացելով փորերն ու աղ լցնելով…

Հայաստանի եզդիները

Հայաստանում եզդիներն ապրում են արդեն ավելի քան մեկ դար, նրանցից ոմանք տեղափոխվել են 1894-1896 թվականների Թուրքիայի ջարդերի ժամանակ, մյուսները 1915–ին փախել հայերի հետ։

«Մենք մեզ բնիկ հայաստանցի ենք համարում։ Սա մեր հայրենիքն է, հայերն էլ մեր եղբայրներն ու ընկերներն են։ Մենք մեզ ազգային փոքրամասնություն չենք համարում»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց շեյխ Ալյանսաբյան Շաբաբին։

© Sputnik / Dmitriy PisarenkoՀարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին - Sputnik Արմենիա
1/3
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
© Sputnik / Dmitriy PisarenkoՀարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին - Sputnik Արմենիա
2/3
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
© Sputnik / Dmitriy PisarenkoՀարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին - Sputnik Արմենիա
3/3
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
1/3
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
2/3
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին
3/3
Հարգանքի տուրքի օր Շանհալում զոհված եզդիների հիշատակին

Շեյխ Շաբաբին ծնվել ու մեծացել է Ակնալիճ գյուղում։ Հիմա ապրում է Ռուսաստանում` տնտեսական իրավիճակն է ստիպել տեղափոխվել այնտեղ։ Սակայն նա՛ որպես իսկական հայրենասեր, ամեն տարի Հայաստան է գալիս` տան գործերին հետևելու ու բարեկամներին այցելելու։

«Տեղի հայերից ոչ մի բանով չենք տարբերվում։ Նրանց հետ մեզ մի ազգ ենք համարում»,– հավելեց Շաբաբին։

Եզդիները արևապաշտ են։ Այս պահին Հայաստանում մոտ 35 հազար եզդի է ապրում։ Այսօր հայտնի մոսկվացի գործարար Միրզա Սլոյանի աջակցությամբ հայկական Ակնալիճ գյուղում Quba Mere Diwane տաճարն է կառուցվում։

Նոր, տարածաշրջանում ամենամեծ տաճարը կառուցվում է գրանիտից ու մարմարից։ Տաճարին կից գործելու են աղոթարան, կրոնական դպրոց ու թանգարան։

Русская версия

Լրահոս
0