https://arm.sputniknews.ru/20261016/lvoghavazanum-erekhanery-vatacel-en-inch-en-pataskhanum-nakhkin-multi-uelnesic-108227783.html
Լողավազանում երեխաները վատացե՞լ են. ինչ են պատասխանում նախկին «Մուլտի ուելնես»–ից
Լողավազանում երեխաները վատացե՞լ են. ինչ են պատասխանում նախկին «Մուլտի ուելնես»–ից
Sputnik Արմենիա
Շտապօգնություն կանչել են հենց համալիրի աշխատակիցները։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T20:08+0400
2026-10-16T20:08+0400
2026-10-16T20:21+0400
«մուլտի վելնես» մարզական համալիր
երեխա
լողավազան
շտապօգնություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104241636_0:0:960:540_1920x0_80_0_0_d1314053c93ba8c983a23c5fa4836d5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հենց համալիրից։ Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։ Հարցին` արդյոք երեխաներ են վատացել քլորի մեծ չափաբաժնի պատճառով, համալիրից վստահեցրին` այդպիսի բան չի եղել։ Երևանի քաղաքապետարանից էլ խոստացան քիչ անց ինֆորմացիա տրամադրել։Հավելենք նաև, որ «Մուլտի Ուելնես կենտրոնը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը: Այս ամենի հետևանքով «Մուլտի Ուելնեսը» զրկվել է կառուցապատման իրավունքից, և տարածքն անցել է համայնքին:Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104241636_107:0:827:540_1920x0_80_0_0_c24ff60f28e75de7efa9c117fe902c13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մուլտի վելնես» մարզական համալիր, երեխա, լողավազան, շտապօգնություն
«մուլտի վելնես» մարզական համալիր, երեխա, լողավազան, շտապօգնություն
Լողավազանում երեխաները վատացե՞լ են. ինչ են պատասխանում նախկին «Մուլտի ուելնես»–ից
20:08 16.10.2026 (Թարմացված է: 20:21 16.10.2026) Շտապօգնություն կանչել են հենց համալիրի աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին հենց համալիրից։
Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։
«Լողավազանում քլորի չափաբաժնի մի փոքր ավելի արտահոսք է եղել։ Մենք ապահովության համար շտապօգնություն ենք կանչել, բայց դրա կարիքը չի էլ եղել»,– նշեցին համալիրից։
Հարցին` արդյոք երեխաներ են վատացել քլորի մեծ չափաբաժնի պատճառով, համալիրից վստահեցրին` այդպիսի բան չի եղել։
Երևանի քաղաքապետարանից էլ խոստացան քիչ անց ինֆորմացիա տրամադրել։
Հավելենք նաև, որ «Մուլտի Ուելնես կենտրոնը»
դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել հունիսի 8-ին Երևան քաղաքապետի կատարած գործարքը, որով քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել է կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը: Այս ամենի հետևանքով «Մուլտի Ուելնեսը» զրկվել է կառուցապատման իրավունքից, և տարածքն անցել է համայնքին:
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։