https://arm.sputniknews.ru/20260925/tsarukjani-kendaninerin-uzum-en-evs-2-angam-qnecnel-tvonvojann-ahazangum-e-107306788.html
Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Տոնոյանն ահազանգում է
Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Տոնոյանն ահազանգում է
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանը դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ 25.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-25T16:51+0400
2026-09-25T16:51+0400
2026-09-25T16:51+0400
գագիկ ծառուկյան
իվետա տոնոյան
առյուծ
կենդանի
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104285383_0:214:974:762_1920x0_80_0_0_be1658a9af5b01ec59f45261611f5689.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին կարող են ևս 2 անգամ քնեցնել։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Հուլիսի 6-ին ՔԿ-ն հայտնեց, որ Ծառուկյանի առանձնատան տարածքում կատարած խուզարկություններից հետո Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխել 3 առյուծ և 1 վագր։ Մինչդեռ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը հայտնել էր, որ այգի է տեղափոխվել 3 առյուծ և 4 վագր։ Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը սատկել է, իսկ մյուս կենդանիները գտնվում են կարանտինային գոտում։ ՔԿ-ն էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա է են դարձնելու այն նույն քրեական վարույթով, որով կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել։Նա դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վստահեցրեց՝ իրենց փաստաբաններն էլ այս հարցով զբաղվելու են։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Սեպտեմբերի 23–ին ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104285383_0:123:974:854_1920x0_80_0_0_c88cc28b0626900ac99ac87b3c6e962f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, առյուծ, կենդանի, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, առյուծ, կենդանի, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Տոնոյանն ահազանգում է
Իվետա Տոնոյանը դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին կարող են ևս 2 անգամ քնեցնել։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հուլիսի 6-ին ՔԿ-ն հայտնեց, որ Ծառուկյանի առանձնատան տարածքում կատարած խուզարկություններից հետո Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխել 3 առյուծ և 1 վագր։ Մինչդեռ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն
Աշոտ Ասլանյանը հայտնել էր, որ այգի է տեղափոխվել 3 առյուծ և 4 վագր։ Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ
առյուծներից մեկը սատկել է, իսկ
մյուս կենդանիները գտնվում են կարանտինային գոտում։ ՔԿ-ն էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա է են դարձնելու այն նույն քրեական վարույթով, որով կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել։
«Նախօրեին կենդանաբանական այգու խորհրդի նիստում քննարկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին ևս մեկ անգամ քնեցնելու հարց։ Մասնագետներն ահազանգում են, որ ի հայտ են եկել առողջական խնդիրներ կենդանիների մոտ, ու այդ պայմաններում դրանք 2 անգամ պետք է քնեցվեն, որպեսզի ձմեռվա պահպանության վայր տեղափոխեն, ինչպես նաև վանդակները փոխվեն։ Մեկ տարում կենդանուն մի քանի անգամ քնեցնելը կարող է մի շարք հետևանքներ ունենալ»,- նշեց Տոնոյանը։
Նա դիմեց համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վստահեցրեց՝ իրենց փաստաբաններն էլ այս հարցով զբաղվելու են։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Սեպտեմբերի 23–ին ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ
քրեական նոր վարույթներ են նախաձեռնվել։