https://arm.sputniknews.ru/20260908/hajastanum-lurj-khndirner-en-arajacel-cementi-shukajum-zhvoghvovurd-106572473.html
Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում. «Ժողովուրդ»
Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T09:29+0400
2026-09-08T09:29+0400
2026-09-08T09:29+0400
արարատցեմենտ
ցեմենտ
գագիկ ծառուկյան
նարեկ նալբանդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77495803_0:97:1600:998_1920x0_80_0_0_2968f4c08f7c45010c716644e5c75abd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ լրատվամիջոցի` իրենց ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։Թերթն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ցեմենտի շուկայում խնդիրներ են ծագել հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների` «Արարատցեմենտի» և «Հրազդան ցեմենտի» շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։Հիշեցնենք` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։Հուլիսի 6-ին իրավապահները ներխուժեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ իրականացրին։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, հուլիսի 30–ին Դավիթ Գևորգյանը նշանակվեց «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի կառավարիչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77495803_179:0:1600:1066_1920x0_80_0_0_5d8f2ff1e991e39f9aa39cdec5361c61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատցեմենտ, ցեմենտ, գագիկ ծառուկյան, նարեկ նալբանդյան
արարատցեմենտ, ցեմենտ, գագիկ ծառուկյան, նարեկ նալբանդյան
Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում. «Ժողովուրդ»
Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում լուրջ խնդիրներ են առաջացել ցեմենտի շուկայում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ լրատվամիջոցի` իրենց ահազանգած մի շարք կառուցապատողներ հայտնել են, որ վերջին շրջանում ցեմենտի էական դեֆիցիտ է նկատվում, և անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելը գնալով դժվարանում է։
«Որոշ կառուցապատողներ ստիպված են բառացիորեն տարբեր վաճառքի կետերից փոքր խմբաքանակներով ցեմենտ հավաքել՝ շինարարական աշխատանքները չկանգնեցնելու համար»,–գրում է թերթը։
Այս ֆոնին Իրանի շուրջ շարունակվող ռազմական լարվածությունն ու մատակարարման հնարավոր խափանումները լրացուցիչ ռիսկ են ստեղծում ներմուծման համար։
Թերթն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ ցեմենտի շուկայում խնդիրներ են ծագել հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի ցեմենտի շուկայի երկու խոշոր խաղացողների` «Արարատցեմենտի» և «Հրազդան ցեմենտի» շուրջ էական փոփոխություններ են տեղի ունենում։
Հիշեցնենք` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն
արձագանքեց այդ հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։
Հուլիսի 6-ին իրավապահները ներխուժեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ իրականացրին։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, հուլիսի 30–ին Դավիթ Գևորգյանը նշանակվեց «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի կառավարիչ։