00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանի` պետությանն անցած ընկերություններում կրճատումներ են․ Իվետա Տոնոյան

© SputnikԻվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
ԲՀԿ խոսնակը հիշեցրեց Փաշինյանի՝ հեղափոխության օրերին արած հայտարարությունները, թե ոչ ոք չի կարող մարդկանց աշխատանքից ազատել քաղաքական հայացքների համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից որևէ մեկի գործունեությունը չի վերականգնվել, բացի պետության կառավարմանը հանձնված «Արարատցեմենտից», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատից և Երևանի քաղաքապետարանին փոխանցված «Մուլտի Վելնեսից»։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա հավելեց, որ մի շարք ահազանգեր են ստանում պետության կառավարմանն անցած ընկերություններում կրճատումների մասին։

«Մենք ահազանգեր ենք ստանում, որ մասնավորապես Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցների կրճատումներ են տեղի ունենում, հիմնավորումները հաստիքների կրճատման հիմքն է։ Խոսքն անվտանգության մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, այլ բաժիններից էլ կան»,– նշեց Տոնոյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե կրճատվում են այն աշխատակիցները, որոնք հանդես են եկել ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։

Տոնոյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2018թ․ հայտարարությունները, որով կոչ էր անում մարդկանց գալ Հանրապետության հրապարակ, մասնակցել հեղափոխությանը՝ շեշտելով, թե որևէ մեկը չի կարող նրանց աշխատանքից ազատել քաղաքական հայացքների համար։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Լրահոս
0