https://arm.sputniknews.ru/20260826/datakhazutjuny-pahanjum-e-anvaver-tshanachel-tsarukjani-het-kapvats-hvogheri-gvortsarqnery-106128336.html
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ կապված հողերի գործարքները
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ կապված հողերի գործարքները
Sputnik Արմենիա
Դատախազությունը վիճարկում է Ծառուկյանների առանձնատան և «Առինջ մոլի» հողերի գործարքները։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T10:49+0400
2026-08-26T10:49+0400
2026-08-26T10:56+0400
գագիկ ծառուկյան
հհ գլխավոր դատախազություն
«առինջ մոլ» առևտրի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104963709_3:0:1278:717_1920x0_80_0_0_cc45f5838269785dc013fc6504d43341.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ Կոտայքի մարզում գտնվող մի շարք անշարժ գույքերի ձեռքբերման գործարքներն ու աճուրդները։ Այս մասին տեղակացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ խոսքն «Առինջ մոլի» 3,5 հա հողատարածքի և Ծառուկյանների առանձնատան տարածքի ավելի քան 14 հա հողերի մասին է։Գլխավոր դատախազությունից հայտնել են նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունն օգոստոսի 7-ին երկու հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք օգոստոսի 19-ին ընդունվել են վարույթ։ Դատարանը նաև ժամանակավորապես արգելել է վիճարկվող գույքերի նկատմամբ գործարքներ կամ այլ գործողություններ կատարել։Առաջին գործը, ըստ իրավապահների, վերաբերում է «Առինջ մոլի» 3,5 հա հողատարածքին։ Դատախազությունը պնդել, որ այդ հողը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքում, սակայն 2015 թվականի հոկտեմբերի 4-ին այն աճուրդով օտարվել է։Դատախազությունը նաև պահանջում է այդ աճուրդն անվավեր ճանաչել։ Երկրորդ գործը վերաբերում է Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների առանձնատան հողատարածքին։Այս դեպքում դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2003 թվականի հունվարի 26-ին անցկացված 14,176 հա հողամասի աճուրդը։ Բացի դրանից, վիճարկվում են այդ տարածքի հետ կապված երկու առուվաճառքի պայմանագրեր։Առաջինը 2003 թվականի փետրվարի 15-ին Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված պայմանագիրն է, որը վերաբերում է 12,566 հա անշարժ գույքին։ Երկրորդը 2013 թվականի մարտի 14-ին Արամիկ Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված պայմանագիրն է՝ 1,61 հա անշարժ գույքի վերաբերյալ։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104963709_162:0:1118:717_1920x0_80_0_0_bee3d4ed875c6adb8cd398b691186f07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, հհ գլխավոր դատախազություն, «առինջ մոլ» առևտրի կենտրոն
գագիկ ծառուկյան, հհ գլխավոր դատախազություն, «առինջ մոլ» առևտրի կենտրոն
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ կապված հողերի գործարքները
10:49 26.08.2026 (Թարմացված է: 10:56 26.08.2026) Դատախազությունը վիճարկում է Ծառուկյանների առանձնատան և «Առինջ մոլի» հողերի գործարքները։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ Կոտայքի մարզում գտնվող մի շարք անշարժ գույքերի ձեռքբերման գործարքներն ու աճուրդները։ Այս մասին տեղակացրել է
ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ խոսքն «Առինջ մոլի» 3,5 հա հողատարածքի և Ծառուկյանների առանձնատան տարածքի ավելի քան 14 հա հողերի մասին է։
Գլխավոր դատախազությունից հայտնել են նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունն օգոստոսի 7-ին երկու հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք օգոստոսի 19-ին ընդունվել են վարույթ։ Դատարանը նաև ժամանակավորապես արգելել է վիճարկվող գույքերի նկատմամբ գործարքներ կամ այլ գործողություններ կատարել։
Առաջին գործը, ըստ իրավապահների, վերաբերում է «Առինջ մոլի» 3,5 հա հողատարածքին։ Դատախազությունը պնդել, որ այդ հողը ներառված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքում, սակայն 2015 թվականի հոկտեմբերի 4-ին այն աճուրդով օտարվել է։
Դատախազությունը նաև պահանջում է այդ աճուրդն անվավեր ճանաչել։
Դատարանը, մինչև գործի վերջնական քննությունը, «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին արգելել է որևէ գործողություն կատարել Առինջ գյուղում գտնվող այդ 3,5 հա հողամասի նկատմամբ։
Երկրորդ գործը վերաբերում է Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների առանձնատան հողատարածքին։
Այս դեպքում դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2003 թվականի հունվարի 26-ին անցկացված 14,176 հա հողամասի աճուրդը։ Բացի դրանից, վիճարկվում են այդ տարածքի հետ կապված երկու առուվաճառքի պայմանագրեր։
Առաջինը 2003 թվականի փետրվարի 15-ին Արամիկ Սեդրակյանի, Գայանե Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված պայմանագիրն է, որը վերաբերում է 12,566 հա անշարժ գույքին։ Երկրորդը 2013 թվականի մարտի 14-ին Արամիկ Սեդրակյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված պայմանագիրն է՝ 1,61 հա անշարժ գույքի վերաբերյալ։
Այս հայցը ևս Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է վարույթ և, որպես հայցի ապահովման միջոց, Գագիկ ու Ջավահիր Ծառուկյաններին արգելել է որևէ գործողություն կատարել նշված 12,566 և 1,61 հա գույքերի նկատմամբ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։