https://arm.sputniknews.ru/20260818/multi-velnesy-dati-e-tvel-kadastri-kvomitein-105869407.html
«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Կադաստրի կոմիտեին
«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Կադաստրի կոմիտեին
Sputnik Արմենիա
Նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին: 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T14:40+0400
2026-08-18T14:40+0400
2026-08-18T14:42+0400
հայաստան
«մուլտի վելնես» մարզական համալիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104496341_0:150:1600:1050_1920x0_80_0_0_4a3f479c429ad2e61ce0ee5a906aa28b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես կենտրոն» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք datalex.am հարթակից:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին:Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը: Նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։Հհուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104496341_0:0:1600:1200_1920x0_80_0_0_87caabaa2b9d63e86910e0d86ae8850f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր
հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր
«Մուլտի Վելնեսը» դատի է տվել Կադաստրի կոմիտեին
14:40 18.08.2026 (Թարմացված է: 14:42 18.08.2026) Նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես կենտրոն» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի: Այս մասին տեղեկանում ենք
datalex.am հարթակից:
Հուլիսի 16-ին
հայտնի դարձավ, որ «Մուլտի Վելնեսի» շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին:
Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:
Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը: Նախնական դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Մուլտի Վելնեսը»
դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։
Հհուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։