https://arm.sputniknews.ru/20260806/multi-transpvort-ynkerutjan-tnoreny-2-amsvov-kalanavvorvel-e--105467877.html
«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվել է
«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվել է
Sputnik Արմենիա
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T13:17+0400
2026-08-06T13:17+0400
2026-08-06T14:04+0400
հայաստան
մուլտի գրուպ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105293730_0:0:850:478_1920x0_80_0_0_3f504d16b609bfbb9b8de894a76d6a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 2 ամսով։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հուլիսի 31-ին տեղեկացրել էինք, որ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ, խուզարկություններ կատարել և ձերբակալել տնօրեն Արթուր Դալլաքյանին։ ՔԿ–ն օգոստոսի 4-ին հայտնեց, որ ընկերության իրական շահառու Հայկ Գալստյանը կալանավորվել է, իսկ Արթուր Դալլաքյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով:Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105293730_213:0:850:478_1920x0_80_0_0_68843152559ef927acbfa1746e25a1af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մուլտի գրուպ, կալանք
հայաստան, մուլտի գրուպ, կալանք
«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվել է
13:17 06.08.2026 (Թարմացված է: 14:04 06.08.2026) Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 2 ամսով։ Լուրը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հուլիսի 31-ին
տեղեկացրել էինք, որ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ, խուզարկություններ կատարել և ձերբակալել տնօրեն Արթուր Դալլաքյանին։ ՔԿ–ն օգոստոսի 4-ին
հայտնեց, որ ընկերության իրական շահառու Հայկ Գալստյանը կալանավորվել է, իսկ Արթուր Դալլաքյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց ընտրել կալանքը։ Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է նոր քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։