https://arm.sputniknews.ru/20260805/dzerbakalvel-e-multi-grup-ynkerutjan-tnoreny-qk-105440925.html
Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը. ՔԿ
Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը. ՔԿ
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դատարանն այժմ քննում է Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T16:34+0400
2026-08-05T16:34+0400
2026-08-05T23:45+0400
հայաստան
մուլտի գրուպ
սեդրակ առուստամյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1828/91/18289188_0:87:1000:650_1920x0_80_0_0_a7b4c6d6158334a12b8dd0d567e84507.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ ՔԿ–ի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք 21 միլիոն 72 հազար 827 դոլար արժողության գույք և դրամական միջոցներ խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի կայքում նշված է որպես գործող գլխավոր տնօրեն. խմբ.) և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը)»,– ասված է հաղորդագրության մեջ:Sputnik Արմենիայի տեղեկություններով` դատարանն այժմ քննում է Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։Կալանավորվել է «Մուլտի տրանսպորտ» ընկերության իրական շահառու Հայկ ԳալստյանըՀիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1828/91/18289188_10:0:991:736_1920x0_80_0_0_b65b5613f29cbd60301071602e637405.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մուլտի գրուպ, սեդրակ առուստամյան, ձերբակալություն
հայաստան, մուլտի գրուպ, սեդրակ առուստամյան, ձերբակալություն
Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը. ՔԿ
16:34 05.08.2026 (Թարմացված է: 23:45 05.08.2026) Sputnik Արմենիայի տեղեկություններով` դատարանն այժմ քննում է Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ձերբակալվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ–ի` նա անցնում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք 21 միլիոն 72 հազար 827 դոլար արժողության գույք և դրամական միջոցներ խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։
«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի կայքում նշված է որպես գործող գլխավոր տնօրեն. խմբ.) և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը)»,– ասված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դատարանն այժմ քննում է Առուստամյանին կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել է դատախազությունը։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
«Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու
կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։