00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի քաղաքապետարանը խլել է «Մուլտի Ուելնեսի» շարժական գույքը. կենտրոնի տնօրեն

© SputnikMulti Wellness
Multi Wellness - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2026
Բաժանորդագրվել
«Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի տնօրենը դիմել է քաղաքային իշխանությանը, որպեսզի վերջինները ներկայացնեն շարժական ու անշարժ գույքը վերցնելու հիմքերը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի ողջ շարժական գույքը ապօրինի կերպով խլել է Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի տնօրեն Արման Փիրոյանը։
Նշենք, որ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է ու այսուհետև գործելու է «Երևան Ուելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։
«Երևանի քաղաքապետարանը մեր կենտրոնին պատկանող անշարժ գույքն անօրինական եղանակով իր սեփականությունն է հռչակել։ Այժմ էլ հայտարարում ենք, որ Երևանի քաղաքապետարանը նաև ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես» կենտրոնի ողջ շարժական գույքը, տիրացել այդ գույքերին և անհատույց օգտագործման է հանձնել իր ստեղծած «Երևան Ուելնես սենթր» կազմակերպությանը։ Համալիրի ողջ շարժական գույքը՝ մարզական գույք և սարքավորումներ, կահույք, oդափոխման և հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր և այլն, պատկանում են «Մուլտի Ուելնեսղ կենտրոնին, դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից»,– գրել է Փիրոյանը։
Նա դիմել է նաև քաղաքային իշխանությանը, որպեսզի վերջինները հրապարակային հայտնեն, թե ինչ հիմքով է իրենց ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը և ինչ հիմքով է այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնեսից»։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արման Փիրոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ն մինչ այս պահը լուծարված չէ և մարզաառողջարարական համալիրի դռները բացելու վերաբերյալ քննիչի որոշում էլ դեռ չկա։
Մարզահամալիրը, որի շինարարությունն արժեցել է մոտ 40 մլն դոլար, գործել է 2016 թվականից։ Հուլիսի 6-ին կատարված խուզարկություններից հետո օբյեկտը կապարակնքվել է։ Քննչական կոմիտեի տվյալներով ՝ մարզահամալիրը չի վճարել ավելի քան 2,3 մլն դոլարի հարկեր։
Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0