00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչ ուզում անում են. «Մուլտի Վելնեսի» տնօրենը` Ավինյանի հայտարարության մասին

© SputnikОпечатанное здание Multi Wellness (11 июля 2026). Ереван
Опечатанное здание Multi Wellness (11 июля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Բաժանորդագրվել
Արման Փիրոյանը շեշտեց, որ սպասում է քննիչի որոշմանը, իսկ աշխատակիցներից տեղյակ չէ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Մուլտի Վելնես» ՍՊԸ–ն մինչ այս պահը լուծարված չէ և մարզաառողջարարական համալիրի դռները բացելու վերաբերյալ քննիչի որոշում էլ դեռ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը։
Նշենք, որ վաղ առավոտյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Վելնես» ակումբը հուլիսի 31-ից նոր անվան ներքո վերաբացվել է։ Ավինյանը նաև նշել էր, թե բոլոր այն անձինք, ովքեր փաթեթներ ունեին, դրանք շարունակելու են գործել։
«Ես քաղաքապետի որևէ ասածից տեղյակ չեմ, իրենք ինչ ուզում անում են։ Իմ «Մուլտի Վելնես» ՍՊԸ–ն լուծարված չէ, իսկ իրենք ինչ–որ նոր բան են բացել։ Ես դեռ քննիչից էլ որևէ թուղթ, որոշում չունեմ, որ կարող ենք գնալ, դռները բացել»,– ասաց Փիրոյանը։
Ընդգծեց` սպասում է քննիչի որոշմանը։ Տնօրենը նաև նշեց, որ տեղյակ չէ` արդյոք աշխատակիցները գնացել են սպորտային համալիր, թե ոչ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0