00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ծառուկյանից վերցված «Մուլտի Վելնես» ակումբն այսօր վերաբացվել է նոր անվամբ

Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ հարկադիր պարապուրդի հետևանքով համալիրը շուրջ 100 միլիոն դրամի պարտք է կուտակել, և անորոշ է, թե արդյոք քաղաքապետարա՞նն է ստանձնելու դրանց պարտավորությունը, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանից վերցված և Երևանի քաղաքապետարանին փոխանցված «Մուլտի Վելնես» համալիրն այսօրվանից վերաբացվել է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն փաթեթներ, այսօրվանից կարող են բնականոն հաճախել։
«Բոլոր այն օրերի համար, որոնց ընթացքում համալիրը փակված է եղել, կավելացվեն փաթեթին, և բոլոր այն ծառայությունները, որ գնել եք նախկինում, շարունակելու են ձեզ մատուցվել»,- հայտնել է Երևանի քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանն էլ հայտնել է, որ որոշում է կայացրել շարունակել գործող փաթեթների սպասարկումը՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերությանը։ Մինչև կազմակերպական գործընթացների ամբողջական ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա Երևանի քաղաքապետարանը։
Բացի այդ, Երևանի քաղաքապետի հանձնարարականով կենտրոնի գործունեության դադարեցման ամբողջ ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի որևէ քաղաքացի չկրի կորուստ կենտրոնի ժամանակավոր չգործելու հետևանքով։
Ծառայությունների շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակազմին, այդ թվում՝ մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։ Ներկայումս ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենտրոնի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու համար։
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Sputnik Արմենիային քաղաքապետարանից հայտնեցին, որ շենքը խախտումներով է կառուցված եղել համայնքային տարածքի վրա, պայմանագիրը խզվել է, իսկ շենքն ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանության տիրապետության տակ։ Ըստ քաղաքապետարանի՝ շենքը շահագործվելու է որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։
«Մուլտի Վելնեսում» այս հայտարարությունը չեն մեկնաբանել, «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել են, որ այն բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց դեռ քաղաքապետարանը պետք է պատասխանի։
Օրինակ` հարկադիր պարապուրդի ընթացքում կենտրոնը զգալի վնասներ է կրել։ Մասնավորապես բացօթյա լողավազանի քլորակայաններում մաքրող նյութերը որոշ ժամանակ անց սպառվել են, ինչի հետևանքով ջուրը մամռակալել է։
Լրահոս
0