https://arm.sputniknews.ru/20260730/hstak-pataskhan-chtvecin-tsarukjani-ajakicnery-durs-ekan-karavarutjan-shenqic-105218467.html
Հստակ պատասխան չտվեցին. Ծառուկյանի աջակիցները դուրս եկան կառավարության շենքից
Հստակ պատասխան չտվեցին. Ծառուկյանի աջակիցները դուրս եկան կառավարության շենքից
Sputnik Արմենիա
Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T12:50+0400
2026-07-30T12:50+0400
2026-07-30T13:45+0400
հայաստան
հհ կառավարություն
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213736_0:0:1501:844_1920x0_80_0_0_50bb0a84ca5e3e1448b7f7d83d82c487.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ իրենց բողոքը լսել են, բայց հարցերին պատասխան չեն տվել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկությունների աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել նրանց:Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։Ակցիայի մասնակիցները որոշեցին ևս մի քանի ժամ շարունակել մնալ կառավարության շենքի մոտ, մինչև ստանան վերջնական ու սպառիչ պատասխան։ Նրան շարունակում են վանկարկել. «Բացե՛ք աշխատատեղերը, բացե՛ք, բացե՛ք»։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213736_59:0:1186:845_1920x0_80_0_0_698d83f48a7cf4d9377c064f6e9f4184.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
Հստակ պատասխան չտվեցին. Ծառուկյանի աջակիցները դուրս եկան կառավարության շենքից
12:50 30.07.2026 (Թարմացված է: 13:45 30.07.2026) Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ իրենց բողոքը լսել են, բայց հարցերին պատասխան չեն տվել։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ձեռնարկությունների աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել նրանց:
«Մեզ ընդունեց դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանը։ Նա ո՛չ ժամկետ ասաց, թե երբ կբացվեն մեր աշխատատեղերը, թե ինչպես կարող ենք լուծել բանկերում մեր պարտավորությունները, ո՛չ էլ մեր հարցերին պատասխանեց։ Նա ուղղակի ուզում էր այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել»,– լրագրողներին ասաց «Օլիմպավանի» աշխատակից Էրիկ Օհանյանը։
Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։
Ակցիայի մասնակիցները որոշեցին ևս մի քանի ժամ շարունակել մնալ կառավարության շենքի մոտ, մինչև ստանան վերջնական ու սպառիչ պատասխան։ Նրան շարունակում են վանկարկել. «Բացե՛ք աշխատատեղերը, բացե՛ք, բացե՛ք»։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։