https://arm.sputniknews.ru/20260730/gagik-tsarukjanin-patkanvogh-biznesneri-nerkajacucichnery-mtan-karavarutjan-shenq-105216163.html
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների ներկայացուցիչները մտան կառավարության շենք
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների ներկայացուցիչները մտան կառավարության շենք
Sputnik Արմենիա
Նրանք պահանջում են կառավարությունից հանել կապարակնիքները, որպեսզի նրանք վերադառնան աշխատանքի։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T12:09+0400
2026-07-30T12:09+0400
2026-07-30T12:42+0400
հայաստան
հհ կառավարություն
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213864_137:0:1369:693_1920x0_80_0_0_dc26c68a1db041bdbfc9d44d42a85e29.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպելու։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։Նրանք լրագրողներին ասացին, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել:«Մեզ ասել են, որ ընդունելու են 15 րոպեով, որպեսզի լսեն մեր մտահոգությունը։ Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը որևէ բան կփոխի։ Չեմ հավատում, որ ընդհանրապես ինչ-որ բան կփոխվի։ Մենք Արցախը հանձնել ենք, ոչինչ չի փոխվել։ Կաթողիկոսի ու եկեղեցու դեմ արշավներ են եղել, ոչինչ չի փոխվել», - լրագրողներին ասաց «Եուրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերություն տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը։«Մուլտի Գրանդ Ռեսորթ»–ի աշխատակիցներից մեկն էլ վստահեցրեց, որ ակցիաները շարունակական են լինելու, քանի որ իրենք առանց աշխատանքի մնալ չեն կարող։«Մենք գնում էինք ընտրությունների, որ բոլորիս կյանքը լավանա, ոչ թե որ մի քանի օր հետո բոլորս էս վիճակում հայտնվենք։ Անիմաստ գրում են` լափամանդ պակասել ա, բայց ինձ հիմա ոչ մեկը փող չի տալիս։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն են պաշտպանում, ես իմ ղեկավարին էնքան շատ եմ սիրում, էդ մարդը էնքան բան է արել թե՛ երկրի համար, թե՛ իր աշխատողների համար, թե՛ բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ, էսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին»,– ասաց Արմինե Դավթյանը։Ակցիային մասնակցում են նաև «Օլիմպավանի» աշխատակիցները։ MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը նշեց, որ երեխաներն արդեն տևական ժամանակ չեն կարողանում մարզվել, ինչի պատճառով էլ մի քանի մրցումներ են բաց թողել։«Չեմ ուզում տեղս փոխել, 107 սանի հետ եմ աշխատում, մենք ընդամենը ուզում ենք գնալ աշխատանքի, թողնեն, որ պարապենք։ Էն երեխեքն էլ աշխարհի մրցումների են շուտով, չենք կարողանում մարզվելու գնալ։ Այսինքն՝ ստացվում է, որ առանց այլընտրանք առաջարկելու մեզ էս վիճակին են թողել։ Պատասխան էլ չկա՝ մենք աշխատավարձ ստանալու ենք, թե չէ»,– հավելեց մարզիչը լրագրողների հետ զրույցում։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կառավարության շենքի մոտ ակցիա է ի պաշտպանություն ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
Sputnik Արմենիա
Կառավարության շենքի մոտ ակցիա է ի պաշտպանություն ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
2026-07-30T12:09+0400
true
PT3M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213864_291:0:1215:693_1920x0_80_0_0_1df1237d454a0651c3d4b0b95a9eefcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների ներկայացուցիչները մտան կառավարության շենք
12:09 30.07.2026 (Թարմացված է: 12:42 30.07.2026) Նրանք պահանջում են կառավարությունից հանել կապարակնիքները, որպեսզի նրանք վերադառնան աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպելու։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։
Նրանք լրագրողներին ասացին, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել:
«Մեզ ասել են, որ ընդունելու են 15 րոպեով, որպեսզի լսեն մեր մտահոգությունը։ Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը որևէ բան կփոխի։ Չեմ հավատում, որ ընդհանրապես ինչ-որ բան կփոխվի։ Մենք Արցախը հանձնել ենք, ոչինչ չի փոխվել։ Կաթողիկոսի ու եկեղեցու դեմ արշավներ են եղել, ոչինչ չի փոխվել», - լրագրողներին ասաց «Եուրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերություն տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը։
«Մուլտի Գրանդ Ռեսորթ»–ի աշխատակիցներից մեկն էլ վստահեցրեց, որ ակցիաները շարունակական են լինելու, քանի որ իրենք առանց աշխատանքի մնալ չեն կարող։
«Մենք գնում էինք ընտրությունների, որ բոլորիս կյանքը լավանա, ոչ թե որ մի քանի օր հետո բոլորս էս վիճակում հայտնվենք։ Անիմաստ գրում են` լափամանդ պակասել ա, բայց ինձ հիմա ոչ մեկը փող չի տալիս։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն են պաշտպանում, ես իմ ղեկավարին էնքան շատ եմ սիրում, էդ մարդը էնքան բան է արել թե՛ երկրի համար, թե՛ իր աշխատողների համար, թե՛ բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ, էսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին»,– ասաց Արմինե Դավթյանը։
Ակցիային մասնակցում են նաև «Օլիմպավանի» աշխատակիցները։ MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը նշեց, որ երեխաներն արդեն տևական ժամանակ չեն կարողանում մարզվել, ինչի պատճառով էլ մի քանի մրցումներ են բաց թողել։
«Չեմ ուզում տեղս փոխել, 107 սանի հետ եմ աշխատում, մենք ընդամենը ուզում ենք գնալ աշխատանքի, թողնեն, որ պարապենք։ Էն երեխեքն էլ աշխարհի մրցումների են շուտով, չենք կարողանում մարզվելու գնալ։ Այսինքն՝ ստացվում է, որ առանց այլընտրանք առաջարկելու մեզ էս վիճակին են թողել։ Պատասխան էլ չկա՝ մենք աշխատավարձ ստանալու ենք, թե չէ»,– հավելեց մարզիչը լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։