https://arm.sputniknews.ru/20260730/davit-gevvorgjany-nshanakel-e-araratcement-pby-karavarich-105236205.html
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ
Sputnik Արմենիա
Գևորգյանը մինչ այս Նիկոլ Փաշինյանին օգնականն էր։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T18:27+0400
2026-07-30T18:27+0400
2026-07-30T18:38+0400
գևորգ պապոյան
արարատցեմենտ
դավիթ գևորգյան (արագածոտնի մարզպետ)
կառավարիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/17/15111701_0:84:1600:984_1920x0_80_0_0_5a66caf5f8e2d5894ecde7d7e428df2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Դավիթ Գևորգյանը նշանակել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` սոցցանցում տեղադրելով իր հրամանը։ Նշենք, որ Դավիթ Գևորգյանը 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում, այնուհետև` 2018-2021 թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։ 2022 թ. նոյեմբերի 29-ին նա նշանակվել է վարչապետի օգնական։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/17/15111701_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fdc76d3f190ee14fb4273f6d8ef01c3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, արարատցեմենտ, դավիթ գևորգյան (արագածոտնի մարզպետ), կառավարիչ
գևորգ պապոյան, արարատցեմենտ, դավիթ գևորգյան (արագածոտնի մարզպետ), կառավարիչ
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ
18:27 30.07.2026 (Թարմացված է: 18:38 30.07.2026) Գևորգյանը մինչ այս Նիկոլ Փաշինյանին օգնականն էր։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Դավիթ Գևորգյանը նշանակել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` սոցցանցում
տեղադրելով իր հրամանը։
Նշենք, որ Դավիթ Գևորգյանը 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում, այնուհետև` 2018-2021 թթ. եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։ 2022 թ. նոյեմբերի 29-ին նա նշանակվել է վարչապետի օգնական։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող
ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին
ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը
կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ
մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը»
հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն
անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը
պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։